Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Դաշտոյան. «Կտավներս կխոսեն ձեզ հետ»

Դեկտեմբեր 23,2018 20:10

Օրերս Canvas art Cafe –ում տեղի ունեցավ նկարչուհի Մարիամ Դաշտոյանի անհատական «Ես» ցուցահանդեսը: Այդ օրը լրացավ նկարչուհու ծննդյան 22- ամյակը: Ցուցահանդեսը բազմամարդ էր:

«Մարիամը խենթ է ու իր նկարներն էլ են այդպիսին: Հիանում եմ իր տաղանդով և համոզված եմ, որ սա դեռ սկիզբն է»,- այցելուներից ասաց Քնարիկ Կիրակոսյանը: Մարիամ Դաշտոյանը նշեց, որ ժամանակն է կտրվել աշխարհից, սուզվել կտավների խորության մեջ, վերապրել այն, ինչը ստիպում է արվեստագետին վերցնել վրձինն ու արարել:

«Մանկուց նկարել եմ պատերին, հատակին, որտեղ հասցրել եմ, իսկ հիմա անգամ մարդկանց վրա, երբ կտավներս վերջանում են: Փորձեք նայել հոգու աչքերով, և կտավներս կխոսեն ձեզ հետ: Սիրում եմ գույներն իրենց բոլոր երանգներով, գույների խաղը, տրամադրությունը»,- հավելեց նկարչուհին:

Երկար տարիներ Մարիամ Դաշտոյանի նկարների մեջ բացակայել են մարդիկ , բայց ցուցադրված նկարներում նա կրկին անդրադարձավ նրանց:

Մարդկանց շատ եմ նկարել ուսումնական տարիներին, հետո երկար տարիներ չեմ նկարել, ինչու՝ չգիտեմ: Վերջերս սկսեցի մարդկանց աբստրակտ ոճի մեջ պատկերել և ահա այսօր դուք տեսնում էք դա՝ ցուցադրված նկարներում», – պարզաբանեց Մարիամ Դաշտոյանը:

Հավելենք, որ նկարչուհին ունեցել է երեք անհատական ցուցահանդես:

Արևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել