Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Զեյնալյան, մի մոռացեք, դուք էս ժողովրդի շնորհիվ եք նախարար, ձեր պատասխանը պիտի չուշանար»

Դեկտեմբեր 23,2018 12:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, Էջմիածնում շարունակվում է ընդդեմ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի ցույցը: Ցույցի կազմակերպիչներից մեկն իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով պատգամավոր ընտրված Արգիշտի Մեխակյանի գրառմանը: Նա ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր, որ այդ մարդիկ, նկատի ունի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բողոքողները, թավշյա հեղափոխության հետ կապ չունեն: «Դուք իրավունք չունեք խառնվել այս քաղաքացիական անհնազանդությանը, կապ չունի` դուք որ ուժն եք ներկայացնում: Ընտրվել եք`գլուխներդ կախ ծառայեք ժողովրդին: Այս քաղաքացիները ենթարկվել են միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դուք, էլ ես, չգիտեմ, ժողովուրդն է խոսում Մանվելի հետ քավոր-սանիկ եք, ինչ եք»,- ասաց բանախոսը:

Նա տեղեկացրեց, որ երեկ քաղաքական տարբեր ուժերից մարդիկ են «հայտնվել»`ՀՀԿ-ից, «Սասնա ծռերից», ԲՀԿ-ից եւ փորձել են իրենց ծառայություններն առաջարկել ցուցարարներին: «Ոչ մի քաղաքականություն, ոչ մի սերժական հանցավոր ռեժիմի մնացորդ իրավունք չունի խառնվի սրան: Ընենց մարդ էր ՀՀԿ-ից երեկ եկել, խորհուրդներ էր տալիս, որ սաղ կյանք ՀՀԿ-ի համար փող էր բաժանել»,- ասաց նա:

Բանախոսը դիմեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարին. «Պարոն Զեյնալյան, մի քանի օր առաջ դուք հարց եք բարձրացրել`«Սասնա ծռերից» ով մնացել է բանտում, չի համարվում քաղբանտարկյալ ու ազատ չեք արձակում: Լավ, հասկանալի է`սպանության գործ կա: Բա ո՞նց եք ազատ արձակում ՀՀ բանակից գողացող մարդասպանին: Պարոն Զեյնալյան, մի մոռացեք, դուք էս ժողովրդի շնորհիվ եք նախարար, ձեր պատասխանը պիտի չուշանար: Դրա համար, առաջարկում եմ, վաղը գնանք եւ արդարադատության նախարարից պատասխանը ստանանք: Դատավորին եմ ուզում տենամ… ո՞նց կարելի է: Ոստիկանությանը խնդրում եմ`մի հատ էդ դատավորին ստուգեք: Պարոն Զեյնալյան, ՀՀ-ում իրավիճակ է փոխվել եւ էս ժողովրդի շնորհիվ է փոխվել, քանի որ դուք նախարար եք, պարտավոր եք ծառայել ՀՀ ժողովրդին: Դուք ուզում եք թքած ունենալ ժողովրդի կարծիքի վրա՞, մենք թքած կունենանք…»,- վրդովվեց բանախոսը:

Նա նաեւ անրադարձավ խոսակցություններին, որ «մանվելականները» ևս իրենց բողոքի ցույցերն են իրականացրել. «Մանվելականներն, ասում է, եկել ճռը-վըռ-ներ են արել. ընենց ճըռը-վռը կանենք`Մանվելը նորից կհայտնվի բանտում»:

Հետո խոսեց իրավաբան Հայկազը: Նա ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն ու հորդորը ինքը հասկացել է իբրեւ սաբոտաժ`նախկին իշխանությունների կողմից ու «փորձում են թռնել Նիկոլ Փաշինյանի գլխից»: Նա Մանվել Գրիգորյանի գործողություններում տեսնում է քրեորեն պատժելի արարքներ: Համաձայն չէ, որ Մանվել Գրիգորյանը հանրության համար վտանգ չի ներկայացնում, ուստի համոզված է, որ խափանման միջոցը չպետք է փոխվեր:

Որոշվեց այսօր քաղաքում իրազեկման քայլերթով շրջել եւ մարդկանց իրազեկել: Ցուցարարները ոտքով շրջում են Էջմիածնում եւ հորդորում են մարդկանց`միանալ իրենց ցույցին: Հնչում են «Մանվել տուշոնկա», «Ոչ մանվելական խունտային» եւ այլ վանկարկումներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31