Այսօր Էջմիածին քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերն`ընդդեմ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության:
Հիշեցնենք, երկու օր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ 25 միլիոն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր:
Նույն օրը մի խումբ էջմիածնեցիներ բողոքի ցույցեր էին կազմակերպել, երեկ էլ եկար ժամանակով փակել էին նաեւ Երեւան-Էջմիածին մայրուղին: Արդեն երեկոյան, բողոքի ցույցի մասնակիցները բացեցին ճանապարհը: Այսօր ցույցը շարունակվում է Էջմիածին քաղաքում`հրապարակին հարող տարածքում: Այս պահին, դրան մասնակցում են հազիվ երեք տասնյակ քաղաքացիներ: Ցուցարարները գործողություններ չեն անում, պարզապես հավաքվել են հրապարակին հարող տարածքում:
Ցույցի մասնակիցները մտադիր են վաղը բողոքի ցույց անցկացնել ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ