Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երնեկ թե այս նոր տարին…

Դեկտեմբեր 23,2018 12:00

Տարին ավարտվեց: Ավարտվեց արտահերթ ընտրություններով: Շատերի համար փառահեղ ու հաճելի տարի էր, իսկ ոմանց համար՝ չափազանց տհաճ ու չափազանց անհաջող: Այդուհանդերձ, փաստը փաստ է, որ այս տարին արմատապես ու էապես էր տարբերվում իր բոլոր նախորդներից: Հեղափոխական տարի էր: Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունը հաղթանակեց, և բնականաբար հեղափոխության առաջնորդն էլ վարչապետ դարձավ: Ընտրվեց: Համաձայն նոր Սահմանադրության:

Փաշինյանի ու հեղափոխականների օգտին քվեարկեց արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից ավելին. շա՜տ ավելին: Այսինքն՝ բոլոր նրանք, ում ընտրությունը հաջողությամբ է պսակվել, և ում ընտրյալները պիտի ստանձնեն Հայաստան պետության կառավարումն ու ղեկավարումը, պիտի որ անցնող տարին հաջողված ու բարեհաջող համարեն՝ հուսալով ու հավատալով, որ իրենց ընտրյալները կառուցելու են այն Հայաստանը, որը խոստացել են ժողովրդին ու ընտրողներին:

Քաղաքական առումով անցնող տարին հաջող կարող են համարել Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակիցները, այնուհետև Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցության անդամները, ինչպես նաև Էդմոն Մարուքյանն ու նրա ղեկավարած կուսակցության անդամները: Այս երեքից բացի՝ մյուս քաղաքական ուժերը չեն կարող անցած տարին հաջող համարել, որովհետև եթե կուսակցություն ես ու խորհրդարանում ընդգրկված չես, ոչ ոք քեզ լուրջ չի ընդունի:

Նրանք, ովքեր պատգամավոր դարձան և մտան խորհրդարան, կարող են տարին հաջող համարել, և բնականաբար անցնող տարին հաջող կարող է համարել քաղաքական ուժերից Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, բայցև բոլորն են հասկանում, որ հեղափոխականների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար գալիք տարին շատ բարդ ու դժվարին է լինելու, որովհետև ժողովուրդն ու ընտրողները նիկոլականներից ու անձամբ Նիկոլ Փաշինյանից են պահանջելու իրենց ուզած ու իրենց երազած կյանքը, իսկ որ դա իրագործելը չափազանց դժվար է լինելու, կարծում եմ՝ նիկոլականներն ու անձամբ Նիկոլն էլ են դա շատ լավ հասկանում, իսկ որ բարգավաճ ու լուսավոր Հայաստան ոչ միայն ծառուկյանականները, մարուքյանականներն ու նիկոլականներն են ցանկանում ու երազում, այլև Ծառուկյանին, Մարուքյանին ու Նիկոլ Փաշինյանին չսիրողներն էլ, դա ակնհայտ ճշմարտություն ու իրականություն է: Ակնհայտ ճշմարտություն է նաև այն, որ հեշտ չէ Հայաստանի ու Հայաստանի քաղաքացիների կյանքը միանգամից լավացնել: Քաղաքացիների ու ընտրողների պահանջները բազմաթիվ ու բազմազան են: Նրանք պահանջում են աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, գազի ու ամեն ինչի էժանացում, նախկինում հանցանք գործած ու կոռումպացված անխտիր բոլոր անձանց պատիժ ու կալանավորում: Համաձայնեք, որ հեշտ չի լինելու քաղաքացիների ու ընտրողների այս բոլոր պահանջները բավարարելը: Ակնհայտ ճշմարտություն է նաև այն, որ այս բոլոր պահանջների բավարարումը մեր քաղաքացիներն ու ընտրողներն ակնկալում են ոչ թե կառավարությունից ու գործադիր մարմիններից, այլեւ առաջին հերթին Ազգային ժողովից ու Ազգային ժողովի պատգամավորներից:

Այնպես որ՝ անցնող տարին հաջող ավարտած և պատգամավոր ընտրվածների համար էլ հեշտ չի լինելու, որովհետև ժողովուրդն իր կյանքի ու կենցաղի բարելավումը նրանցից է պահանջելու: Եվ հատկապես անձամբ Նիկոլ Փաշինյանի համար հեշտ չի լինելու, որովհետև մեր ժողովուրդն ու մեր ընտրողներն իրենց բոլոր հույսերն առաջին հերթին անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ են կապում, և եթե այդ հույսերը չարդարանան, բնականաբար անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են մեղադրելու:

Տա Աստված, որ գալիք տարում ամեն ինչ մեր ժողովրդի սրտով ու ուզածով լինի, և ոչ ոք ոչ ոքի չմեղադրի:

Թող գալիք տարում բոլորիս ուժերը բազմապատկվեն, որ կարողանանք կերտել մեր երազանքների Հայաստանը: Եթե մեր երազանքների Հայաստանն իրականություն չդառնա, բոլորս բոլորիս պիտի մեղադրենք: Յուրաքանչյուրս իրեն պիտի մեղավոր համարի, որովհետև մեր երազած Հայաստանի կառուցման գործում յուրաքանչյուրս անելիք ունի: Թող Աստված յուրաքանչյուրիս զորավիգ լինի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31