Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոումոթեր Արամ Դավթյան. «Ափսոս Գոռի մենամարտը շատ կարճ տեւեց եւ նրա գեղեցիկ գործողությունների ականատես չեղանք»

Դեկտեմբեր 22,2018 22:43

Երեք օր առաջ՝ դեկտեմբերի 19-ին, հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը Կազանում WBO վարկածով 23 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց ֆիլիպինցի Ալվին Լագումբային ու նվաճեց չեմպիոնական գոտին:

Այսօր նորընծա չեմպիոնը, մարզիչ Դավիթ Թորոսյանը եւ Punch Boxing պրոումոթերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ:

Արամ Դավթյանը նշեց, որ Գոռը ինտելեկտուալ բռնցքամարտիկ է, իսկ այդպիսիք շատ չեն ու այս հաղթանակով նա իր անունը գրեց որոշակի ճանապարհի վրա: Պարոն Դավթյանն ափսոսանք հայտնեց, որ մարտն այդքան կարճ տեւեց, սակայն հույս հայտնեց, որ հետագայում Գոռ Երիցյանի մասնակցությամբ ավելի դիտարժան մենամարտերի ականատեսը կլինենք:

Ինքը՝ Գոռ Երիցյանը, ասաց, որ իր թիմի հետ շատ լավ էին նախապատրասվել եւ պատրաստ էր անգամ 10-12 ռաունդի: «Այս մենամարտից հետո իմ վստահությունը կրկնապատկվեց եւ սրանից հետո ավելի մեծ քայլերով կշարժվենք առաջ:Հիմա հանգստանում եմ», – ասաց նա:

Հաջորդ մենամարտի ժամկետների մասին Արամ Դավթյանը տեղեկացրեց, որ բռնցքամարտիկի համար ավելի դժվար է ոչ այնքան բուն մենամարտը, որքան նախապատրաստական փուլը: Առջեւում Ամանորն է եւ հունվար ամիսը: Բոլորը հանգստանում են, մենք էլ: Հաջորդ քայլերն ավելի վեր են լինելու, բայց ապագա հնարավոր մրցակցի մասին առայժմ ասելիք չունենք»:

Բանախոսները նշեցին, որ թեեւ մենամարտը շատ արագ ավարտվեց, սակայն ֆիլիպինցին ամենեւին էլ թույլ չէր: Ավելին, ինքն էր հայտնի, որպես նոկաուտներ անող բռնցքամարտիկ, որը 10 հաղթանակից 9-ը ավարտել էր ժամանակից շուտ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31