Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Ստեփանակերտում՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի. «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում»

Դեկտեմբեր 22,2018 19:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում  նախաձեռնվել է բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան` ելույթների ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն նախագահին»:

Բողոքի ցույցի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն իր ելույթում ասաց, որ 30 տարի անց կրկին հավաքվել են` պաշտպանելու  Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում: Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է մեր կողքին, և մեր պահանջն է շտապ ազատ արձակել նրան: Սա ողջ Արցախի ձայնն է»,- նշեց է Գ. Աֆանասյանը:

People hold a protest action in support of Robert Kocharyan on Charles Aznavour Square in Stepanakert, Artsakh Republic

Հավաքի նախաձեռնողներից Ալեքսանդր Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը, երիտասարդ տարիքում ստանձնելով պատասխանատու պաշտոններ, իր գործը կարողացել է պատվով կատարել: «Սակայն այսօր նա, ցավոք սրտի, մեր կողքին չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատ արձակել նրան: Մեր հակառակորդն իրեն շատ լավ է զգում, երբ տեսնում է, որ ազգի հերոսին հենց իր ազգն է դատապարտում: Եկեք կանգնենք և Ռոբերտ Քոչարյանի ազատության համար  մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- նշեց Ա. Հայրապետյանը:

Բողոքի ցույցի մասնակիցներից Դոնարա Գաբրիելյանն էլ իր ելույթում մասնավորապես ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի ազատագրական պայքարում  իր երիտասարդ տարիներն է նվիրել հայրենիքին և արժանի է մեծ հարգանքի: «Ես զարմանում եմ, թե հիմա ինչ կատարվում մայր Հայաստանում: Բռնում են մարդուն, հետո նոր սկսում ապացույցներ գտնել: Մենք պահանջում ենք բաց դատավարություն»,- նշեց Դ. Գաբրիելյանը:

People hold a protest action in support of Robert Kocharyan on Charles Aznavour Square in Stepanakert, Artsakh Republic

Aravot.am-ի հետ զրույցում բողոքի ցույցի նախաձեռնող Գրիգորի Աֆանասյանն ասաց` իրենց նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ: Նա նշեց, որ Արցախում բողոքի ցույցի իրականացումը հայաստանյան և արցախյան հասարակությունների միջև որևէ խնդիր չի կարող առաջացնել: «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, ու մենք կշարունակենք ենք այնքան` մինչև հասնենք դրան: Եվ եթե մինչև տարեվերջ այս հարցին լուծում չտրվի, ապա մենք ողջ Արցախը ոտքի կկանգնեցնենք և եթե անհրաժեշտ լինի` կհասնենք Երևան»,- ասաց Գ. Աֆանասյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Suren says:

    Հայաստան չհամարձակվեք գալ: Հայաստանի Հանրապետության դրոշն էլ ձեզ համար խաղալիք չէ, մի օգտագործեք այն նման զզվելի միջոցառումների ժամանակ

  2. Հ.Շ. says:

    Պարոն Փաշինյանը շատ մը սխալներ գործեց մինչեւ հիմա:
    Անոնցմէ ամենածանրը, այս նիւթն է: Թէ՛ արտաքին գետնի վրայ, եւ թէ ՛ ներազգային:

    Քոչարյանը ատող հայերը խորապէս թերագնահատում են անոր նկատմամբ մեծաթիւ այլ հայերու յարգանքը, համակրանքը, երախտագիտութեան զգացումը:

  3. Հ.Շ.-ին says:

    Ինքզինքդ չը ներկայացող պարոն Հ. Շ., խիղճիդ վրայ մի՛ ծանրացուր մարտի 1-ի եւ քոչարեանի բազմաթիւ այլ զոհերու անմեղ արիւնը։ Բարեբախտաբար, քեզի նման մտածողները մեծաթիւ չեն, ինչպէ սկը գրես, այլ այս խղճուկ ցոյցին մասնակիցներու չափ։

    • Հ.Շ. says:

      Խիղճս շատ մաքո՜ւր ու հանգիստ է, նաեւ, շնորհիւ այսպիսի առիթներով որդեգրած եւ արտայայտած կեցուածքներուս:

      Առագաստ ճաշարանի դէպքը շատ ցաւալի, ողբալի եւ ողբերգական՝ արկած մըն էր: Պարզապէս անկարելի է որ Նախագահը հրահանգած ըլլար որ այդ խեղճ մարդը տանին սպանեն, անքաղաքավարութեան համար: Ձեր այդտեղի կովկասեան կոշտ ու կոպիտութեան, վայրագ բարքերու զոհը գնաց այդ անձը:

      Մարտ 1-ը Coup d’Étatի փորձ մըն էր, որու նկատմամբ պետութեան ղեկավարը իր պետական պատասխանատւութիւնը ստանձնէ չխուսափեցաւ: Ուրիշ երկրում, նոյնանման պայմաններու մէջ, զոհերի քանակ անհամեմատօրէն աւելի շատ կ’ըլլար: Այդ ողբերգութեան առաջին գիծի պատասխանատուները՝ այդ պետական յեղաշրջման փորձի պարագլուխներն են:

      Ձեր կարծածէն շատ, շատ աւելի են այն հայերը որոնք այսպէս կը մտածեն: Սակայն շատերը չեն արտայայտուիր, «վախնալով» վայրագ հակազդեցութիւններէն, կամ պարզապէս քանի որ գիտեն թէ ի զուր է, հասկցողը արդէն հասկցած է, իսկ չհասկցողն երբեք չի կրնար հասկնար:

      Շնորհակալութիւն ձեր ուշադրութեան:

  4. Հայ մարդ says:

    Նախագահական լծակների օգնությամբ միլիարդատեր դարձած մարդու համար դժվար չէ նման հավաքներ կազմակերպել ի պաշտպանություն իրեն : Չի բացառվում, որ այդ հավաքի մասնակիցներից շատերը նրա իշխանության ժամանակաշրջանում մեր երկրի բարիքները մսխած մարդիկ լինեն: Եթե ցուցարարների պատկերացրած հերոսը մեր երկիրը թալանած, քաղաքացիների իրավունները ճնշած, մարտի 1-ին անպաշտպան մարդկանց վրա զորք հանած, «Առագաստ» սրճարանում իր ընկերոջը դաժանանորեն ծեծելով սպանել տված մարդն է, ապա պարզ է դառնում, թե ովքեր են այդ ցույցի մասնակիցները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31