Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եթե մենք չենք վախեցրել, նշանակում է՝ ուրիշ վախեցնող կա չէ՞, որ վախենում է»

Դեկտեմբեր 22,2018 17:01

Դատարանը երեկ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Գրիգորյանի ազատ արձակման հետ կապված, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ուրախ կլինի, եթե պարզվի, որ որոշումը դատարանի արդարության արդյունքում է կայացվել. «Եթե պարզվի, որ սա ինչ-որ ապօրինի ազդեցության արդյունք է, ես բնականաբար շատ կտխրեմ: Եթե պարզվի, որ սա դատարանի անկախության արտահայտությունն է, ես շատ կուրախանամ,- ասաց Փաշինյանն ու շարունակեց. «Պետությունը, մենք, կառավարությունը, այսպես ասաց ճնշումներ չի գործադրում դատական համակարգի վրա, բայց ես համոզված չեմ, որ ինչ-որ հին մեխանիզմներ, հին կապեր եւ այլն չեն գործում: Որովհետեւ դատական համակարգի ծագումնաբանությունը բոլորս գիտենք: Բայց ես նաեւ չեմ ուզում որեւէ դատավորի անմեղության կանխավարկածը խախտեմ: Որովհետեւ, եթե մենք ուզում ենք դատական համակարգը անկախ լինի, նաեւ պետք է ընդունենք, որ միշտ չէ, որ քննչական մարմնի, մեղադրող կողմի եւ դատարանի կարծիքները կհամընկնեն»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ կառավարությունը չի միջամտում դատական իշխանության գործերին: Նրա խոսքով՝դրա ապացույցներից մեկն էլ հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակված ձայնագրություններն են. «Այս վերջին գաղտնալսման մեջ ի՞նչ էր ասվում։ ԱԱԾ տնօրենը ինձ զանգել, ասում է՝ դատավորը վախենում է։ Ո՞նց թե՝ դատավորը վախենում է։ Ումի՞ց է վախենում, եթե մենք չենք վախեցրել, նշանակում է՝ ուրիշ վախեցնող կա չէ՞, որ վախենում է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31