Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդ շաբաթ Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում եւ գազի գնի փոփոխման հարցը:
Նա ասաց, որ ինքը տեղյակ չէ վերջերս շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որոնց առաջիկայում սպառողը կապույտ վառելիքի համար կվճարի ավելի բարձր գին. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ պետք է թանկանա: Մենք պայմանավորվել ենք, որ պետք է այդ հարցը քննարկենք: Ես հիմա չեմ ուզում որեւէ կանխորոշող բան ասեմ: Բայց հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ