Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման մասին. «Չգիտեմ, թե դատարանն ի՞նչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել»

Դեկտեմբեր 22,2018 16:03

Այսօր Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումն իր համար նույնպես անակնկալ էր. «Ես դատարանների որոշումները չէի ուզի մեկնաբանել, բայց ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացիներն իսկապես արձանագրեն, որ երբ որ ես ասում եմ, որ դատարանի գործերին չեմ միջամտում, դրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը, եւ անկեղծ ասաց, չգիտեմ, թե դատարանն ի՞նչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել: Երբ որ հասանելի կլինի այդ որոշումը կծանոթանամ…Ինձ համար  ճիշտն ասաց անակնկալ էր այդ որոշումը:

Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Էջմիածնում բնակիչները բողոքի ցույց են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի, Փաշինյանը պատասխանեց. «Բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է: Ես ուրիշ ի՞նչ պետք է ասեմ»:

Մանրամասները` տեսանյութում

 

 

 

 

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31