«Վստահեցնում եմ, որ ձեր բողոքի ձայնը հասել է կառավարությանը»,-Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներին այսօր ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նա նշեց. «Երբ նա ազատ արձակվեց, ես արդեն իսկ ունեի տեղեկատվություն, որ նա Էջմիածին չի մտնելու։ Շրջանցիկ ճանապարհներով նա ուղեկցվել է իր ամառանոց»:
Դիանա Գասպարյանը տեղեկացրեց, որ ինչ էլ որոշեն քաղաքացիները, նա իրենց կողքին է լինելու. «Վստահեցնում եմ, որ Մանվել Գրիգորյանն Էջմիածնում այլեւս գործոն չէ։ Բայց նաեւ գիտակցենք, որ կալանքից ազատումը չի նշանակում, թե նա չի դատապարտվելու»: Ցուցարարներից մեկը մտավախություն հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը գուցե զենքի այլ պահեստներ էլ ունի եւ կարող է վարձկանների զինել։ Քաղաքապետն էլ հորդորեց չճշտված տեղեկություններ չհրապարակել։
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
Ցուցարարները հայտարարեցին, որ փողոց փակելով դժգոհում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլ արդարադատության համակարգի դեմ, ուստի երկուշաբթի ցույցը շարունակելու են ՀՀ Արդարադատության նախարարության դիմաց։ Իսկ մինչեւ այդ որոշակի ժամանակով փակ կպահեն քաղաքի մուտքը։
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
People closed the Yerevan-Etchmiadzin road section protesting against General Manvel Grigoryan’s release on bail
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դատելով վերնագրից՝ նորաթուխ քաղաքապետուհին ‘տեղեկատուութիւն’ բառը ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ բառից չի տարբերում։ 😊