Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Թռչնաբույծների Միությունը հայտնում է, որ անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին:
Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու (առանց գյուղացիական տնտեսությունների): Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը, չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները:
Միաժամանակ խնդրում ենք մեծածախ ու մանրածախ իրացնողներին արհեստականորեն չբարձրացնելու ձվի վաճառքի գները, հաշվի առնելով մատակարարման բավարար քանակները և տեղական արտադրողների կողմից ձվի գնի չբարձրացման մասին երաշխիքները:
ԹՌՉՆԱԲՈՒՅԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ