Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մենք անմահ ենք. Զեփյուռ Սարդարյան

Դեկտեմբեր 22,2018 13:29

2012թ.-ի հունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածոմ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը, փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների և հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և, տալով կորուստներ, հակառակորդը ետ է մղվել… Ադրբեջանական գործողության հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը, կան վիրավորներ…
Օրերս ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանի նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկեց հերոս Հրաչ Սարգսյանի ծննդյան միջոցառումների շարքը: Որն իր մեջ ընդգրկում էր խնկարկում և ծաղկադրում Հրաչ Սարգսյանի անվան պուրակում, ապա հերոսի շիրիմին: Տեղի ունեցավ խաչերի օրհնում Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, որոնք հետո բաժանվեցին ներկաներին: Օրվա  միջոցառումների  հիմնական ասելիքը  եղավ  ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանի սցենարով և բեմադրությամբ «Մենք անմահ ենք» ներկայացումը:

Տարբեր միջոցառումներով  ռեժիսորը իր նվիրումն ու խոնարհումն է բերում  Հայաստանի տարբեր ժամանակաշրջաններում ապրող և  զոհված հայորդիների հիշատակին: Ինքը նույնպես լինելով Ապրիլյան պատերազմի մասնակից, անմիջապես լինելով առաջնագծում, որպես կամավոր, մաշկի վրա զգալով պատերազմի դաժանությունը, նա այս անգամ հանդիսատեսին ներկայացավ նման ձևաչափով:

Հերոս Արմեն Հովհաննիսյանի մայրր՝ Մարինե Հովհաննիսյանը շնորհակալ լինելով ռեժիսորին ասաց. «Մենք բախվեցինք իրականությանը, մենք մեր աչքերով տեսանք իրական պատերազմի վտանգը, թեև այն բեմադրված էր, բայց մենք մեր երակներով, հոգով ու սրտով զգացինք մեր որդիների ապրածը»:

Գյումրիի Մուշ-2 թաղամասի թիվ 23 հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ ներկայացման պրեմիերան: Ներկայացումից հետո Aravot.am-ը զրուցել է ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանի հետ.

«Երկու տարի առաջ գրել էի Հրաչին նվիրված բանաստեղծությունս` մոր պատմած երազի մի տողի հիման վրա, որ Սրբազանը ամեն օր Հրաչի ձեռքը բռնած տուն է բերում և մայրը ջուր է տալիս որդուն… Սա դարձավ իմ ներկայացման հիմքը և գործողությունները կառուցեցի, նկատի ունենալով բոլոր որդեկորույս մայրերի  տառապանքը: Իմ համար չկան հին ու նոր հերոսներ, չկան դաժան, կամ ոչ դաժան կորուստներ…. Մարել է մի տան ճրագ ևս… Այ սա դաժան է ու վերջ… Շնորհակալ լինելով բոլոր նահատակներին ասում եմ` ԱԶԳՍ ՊԻՏԻ ԱՊՐԻ….»,-ասում է ռեժիսորը:

«Ներկայացման ողջ կազմը ՝ դերակատարներից մինչ տեխնիկական մասը անմիջապես արձագանքեցին ներկայացման առաջարկիս և անշահախնդիր կանգնեցին իմ նախաձեռնության կողքին»,- հավելեց Զ.Սարդարյանը:

Նա իր գործի կարևորությունը համարում է բեմադրության ասելիքը, արձագանքներն ու երևույթի արդիականությունն ու հարգանքը:

«Միջոցառումների մեխը բեմադրությունն էր, որ ես ցանկացա զոհված հերոսների անունից, իրենց մարմնավորող կերպարներով աշխարհին ասել, որ հերոսներն անմահ են… Իմ հերոսը տեսնելով մոր տառապանքը, խնդրում էր իր և բոլոր մայրերին չարտասվել, որովհետև իրենք անմահ են… – Մամ, էլի նեղացնում ես ինձ… Եթե լացում ես, ուրեմն դու էլ ես հավատում, որ ես չկամ… Բայց ես կամ, մամ, Յոթ Վերքը վկա ես կամ…»,- բեմադրությունից իր հերոսի խոսքն է մեջբերում  է Զ.Սարդարյանը:

Խոսելով աջակցության և նման մասշտաբի միջոցառումը կյանքի կոչելու մասին ռեժիսորը նկատում է. «Տեսանկարահանումը և թվով 300 հատ խաչեր, բարեգործություն է  ԶԻՆՎՈՐԻ ՔԱՎՈՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ բարեգործական հ/կ-ն կողմից՝ ի դեմս տնօրեն Հովհաննես Մարգարյանի: Խաչերը օգտագործվեցին ներկայացման մեջ, հետո հերոսի անունից նվիրեցինք մասնակիցներին և հանդիսատեսին: Սա մեծ աջակցություն էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի տարբեր մարզերից ժամանած զոհված հերոսների մայրերին և բոլոր այն հյուրերին,  ովքեր իրենց ներկայությամբ կողքիս էին: Շնորհակալ եմ դերասաններին՝ Նարեկ Աղաբաբյանին, Դավիթ Բադասյանին, Վյաչեսլավ Հայրապետյանին, Մարինե Մանուկյանին, Հռիփսիմե Սարգսյանին, Աննա Հովհաննիսյանին,Գյումրու թիվ. 23 հանրակրթական դպրոցի պարի խմբի սաներին՝ գեղ.ղեկ. Անահիտ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նշեմ նաև երգիչ կատարողներին, բոլոր-բոլորին անշահախնդիր մասնակցության համար: Խամփերյանցի անվան Ռազմաավիացիոն ինստիտուտին, Գյումրիի թիվ 23 դպրոցին՝ ի դեմս տնօրեն Հ.Գևորգյանի, ազատամարտիկ, ռեժիսոր Արթուր Դանիելյանին, կոմպոզիտոր Վահան Նահապետյանին, ձայնային տեխնիկայի ու սպասարկման համար Կարո Հարությունյանին»,- եզրափակիչ խոսքում ասաց ռեժիսոր,սցենարիստ,բեմադրիչ Զեփյուռ Սարդարյանը:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31