Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանը նոր փաստարկներ ունի ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի դեմ. «Դժվար կլինի թաքցնել ճշմարտությունը»

Դեկտեմբեր 22,2018 13:23

Մարտի մեկի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ԱԱԾ եւ ՔՀԾ պետերը Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնց նպատակն իրականում հանրության շրջանում հուզական տրամադրություններ ստեղծելն է: Ալումյանը վստահեցրեց, որ առաջիկայում այդ պաշտոնյաների համար ճշմարտությունը թաքցնելը դժվար է լինելու, ապա մեկ փաստարկ հրապարակեց: Քոչարյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է 300.1 հոդվածով(ՀՀ սահմանադրական կարգը տապալել), որը 2008թ.-ին գոյություն չուներ:

«Որպեսզի Քոչարյանի դեմ ներկայում կարողանան կիրառել 300.1 հոդվածը(որը Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ եղել է 300 հոդվածը), այն չպետք է վատթարացնի մեղադրյալի վիճակը: Մենք ասում ենք, որ վատթարացնում է, իսկ մեղադրող կողմն այդպես չի կարծում: Որպես հակափաստարկ ասեմ, որ Մարտի մեկի դեպքերով նախորդ սահմանադրության 300 հոդվածով մեղադրանք է առաջադրված եղել, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանին: Հետո, երբ այդ հոդվածը տրոհվեց, Արզումանյանի մեղադրանքը չվերաորակվեց 300.1-ի, որովհետեւ դատախազը համարեց, որ այդ հոդվածները վատթարացնում են մեղադրյալի վիճակը: Այդ պատճառով մեղադրողներն Արզումանյանի մեղադրանքից հրաժարվեցին, քանի որ նախորդ հոդվածի համեմատ՝ այդ հոդվածը վատթարացնում էր նրա կարգավիճակը: Իսկ Քոչարյանի դեպքում պարզվում է, որ չի վատթարացնում»,-բացատրեց Հայկ Ալումյանը:

Նա հրապարակեց Արզումանյանի մեղադրանքից հրաժարված դատախազների անունները՝ Կորյուն Փիլոյան, Հ. Սարգսյան, Լ. Թադեւոսյան. «Վերջինս ներկայում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագան է: Ո՞նց հասկանանք այս երկակի չափանիշներն ու խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մի մարդու նկատմամբ օրենքը կիրառվում է մեկ, իսկ մյուսի դեմ՝ այլ կերպ, ուրեմն՝ հաշվեհարդարի խնդիր կա: Այս ընթացքում երբեւէ նման արտահայտություն չեմ արել, բայց հիմա ասում եմ՝ սա քաղաքական հետապնդում է, երբ անձի հետ քրեաիրավական դաշտում վարվում են այլ կերպ, քան վարվել են մեկ այլ անձի հետ՝ նախկինում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2311496325758546/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31