Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը սատարել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ստորագրել է նրա նշանակումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեքզոդին:
Զասի թեկնածությունը պաշտպանելու պատրաստակամության մասին Տաջիկստանի նախագահը հայտնել էր դեկտեմբերի 14-ին Դուշանբեում նրա հետ ունեցած հանդիպմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ