Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Իշխանությունները պետք է օպտիմալացում նախաձեռնելուց առաջ մտածեին նաեւ այդ մարդկանց ճակատագրի մասին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 22,2018 12:34

Ու տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները պետք է օպտիմալացում նախաձեռնելուց առաջ մտածեին նաեւ այդ մարդկանց ճակատագրի մասին. ի վերջո, Հայաստանում այսօր աշխատանք գտնելը հեշտ չէ, մեղմ ասած: Մյուս կողմից` սակայն, նկատենք, որ կառավարության նախաձեռնությունը պետական շահերի տեսանկյունից արդարացված է. ՀՀԿ իշխանությունը տարիներ շարունակ պահի թելադրանքով, կոնկրետ անձանց (կամ ուժերի) պաշտոն տալու անհրաժեշտությունից դրդված, ավելացրել է նախարարությունների թիվը` պետական բյուջեի վրա դարձնելով ահռելի բեռ:

Ու հիմա այդ բեռից ազատվելը դարձել է հրամայական, առավել եւս, երբ 1991-2006 թվականներին գործել է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն: Այսինքն` Մշակույթի նախարարությունը եղել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ միասին: Իսկ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց 2008թ., այնինչ նախկինում դա ԱԳՆ վարչություններից մեկն էր: Ամեն դեպքում, նման որոշումներից առաջ պետք է համադրել պետական ու մասնավոր շահերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31