ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հարցը՝ այս մասին որոշումը տեղի է ունենալու կոնսենսուսով։ «Հրապարակ»-ին ասաց ՀՀ փոխարտգործնախարար, «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Ռուբեն Ռուբինյանը, ով, հիշեցնենք, գլխավորելու է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը: Երբ երեկ Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան այցելած Զասը առաջարկել էր հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հիշեցնենք, հայտնեց, որ Փաշինյանը պատրաստ չէ հանդիպել։
Հարցին, թե Ստանիսլավ Զասի այցելությունները ՀԱՊԿ անդամ երկրներ և՞ս կոնսենսուսի շրջանակներում է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․«Ես ասում եմ, որ հարցի որոշման կայացումը տեղի է ունենալու կոնսեսուսով, ես չեմ մեկնաբանելու, թե այլ երկրների քաղաքացիներն ինչու են այլ երկրներ այցելություններ կատարում»-ասաց ՀՀ փոխարտգործնախարարը։
Ինչ վերաբերում է, թե արդյո՞ք ուժի մեջ է այն, ինչ դեկտեմբերի 6-ից առաջ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, թե քանի որ ինչպես Աստանայում չկա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս, ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղափոխվում է, իսկ հարցը պետք է լուծվի աշխատանքային ընթացակարգով, ապա Ռուբեն Ռուբինյանը դրական պատասխան տվեց։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում