Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ամանորի շեմին մարդկանց այսպես ցնցելը, անհանգստացնելն ու հուզմունքներ պատճառելը այդքան էլ հարմար տարբերակ չէ. Գագիկ Մակարյան. «Փաստ»

Դեկտեմբեր 22,2018 11:09

Ինչ վերաբերում է հարցի սոցիալական բաղադրիչին ու նաև երեկ սկիզբ առած բողոքի ալիքին, Գագիկ Մակարյանը նախ ընդգծեց.

«Աշխատանքային իրավունքների ամենաառաջին խախտողները պետական մարմիններն են, և սա նորություն չէ: Հիմա մենք կրկին դրան ենք ականատես լինում: Եթե ինչ–որ մասնավոր հիմնարկ կրճատում աներ, աշխատավարձ չտար, ամբողջ պետական մարմինները կմխրճվեին այնտեղ, բոլորի ուշադրության ներքո կլիներ այդ ընկերությունը: Բայց ստացվում է, որ պետությունն առանց նորմալ բացատրելու է սա անում: Չի բացատրում, որ սա ընդհանուր պետական շահի համար է, որ թեև այսօր աշխատանք եք կորցնում, ձեզ համար լուծումներ ենք գտնում: Կարող են նաև մասնավոր հատվածին դիմել, ներկայացնել որոշակի ցանկ: Որովհետև պետական ապարատում աշխատած մարդիկ գրագետ են, ունեն փաստաթղթերի հետ աշխատելու գրագիտություն, երկար ռեժիմով աշխատելու կարողություն, շփման կուլտուրա: Կարելի է դիմել մասնավոր սեկտորին ու ասել, որ ա՛յս, ա՛յս ոլորտներում կրճատումներ ենք նախատեսում, դիմել համապատասխան ասոցիացիաներին, միություններին, մարդկանց ասել, որ այսպիսի աշխատանքների ու աշխատուժի հնարավորություններ են բացվում, եթե ցանկանում եք՝ դիմեք: Որոշակի սխեմաներով՝ զբաղվածության թե՛ մասնավոր, թե՛ պետական գործակալություններով ինֆորմացիա կարող է փոխանցվել: Եվ պարտադիր չէ, որ անվանական ցուցակներ լինեն: Օրինակ՝ կարող է այսպես փոխանցվել՝ 5 մշակույթի մասնագետ, 6 կրթության մասնագետ և այլն»:

Նրա դիտարկմամբ՝ գործատուներն այսօր մենեջերների, քարտուղարների և այլ մասնագետների կարիք ունեն: «Կառավարությունը պետք է խելամիտ ձևով կազմակերպի այդ ամենը, դեռ ուշ չէ»: Ամանորի շեմին մարդկանց այսպես ցնցելը, անհանգստացնելն ու հուզմունքներ պատճառելը այդքան էլ հարմար տարբերակ չէ: Պետությունը պետք է փորձի այդ մարդկանց հանգստացնել ոչ թե ուղղակի դատարկ խոստումներ, այլ գործնական լուծումներ տալով: Օրինակ՝ ասվի, որ 2019թ. զբաղվածության պետական ծրագրերի այսքան տոկոսն ուղղորդվել է ձեզ աշխատանքի տեղավորելու խնդրին: Սա ավելի լավ տարբերակ է, քան հայտարարելը, որ կրճատելու են, գնացեք՝ մտածեք: Հայաստանում այսօր աշխատանք գտնելը շատ դժվար է: Երբ հազարավոր մարդիկ դուրս են գալիս համակարգից, դա բավականին մեծ լարվածություն կառաջացնի»,–ասաց նա՝ բերելով տարիներ առաջ շուրջ 5000–7000 ուսուցիչների կրճատումը, ինչի հետևանքով նրանք ամբողջ երկրով ցաքուցրիվ եղան՝ մի մասը որոշեց բիզնեսով զբաղվել, մի մասն անգործ մնաց, մյուս մասն էլ ինքնազբաղվածության որոշ լուծումներ գտավ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31