Քրիստինե Պեպելյանն ասաց, որ այլեւս երկրպագուներին սպասեցնել չի տա: Երգարվեստում իր կողմից երկարատեւ դադար է եղել, բայց նախքան որդու լույս աշխարհ գալը: Նշեց, որ այս ընթացքում կարողացել է դասախոսի իր աշխատանքը կատարել: Երգչուհին դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ վստահաբար հայտնեց, որ փոքրիկի պատճառով դասերը չեն տուժելու, որովհետեւ ունի ուսանողներ, որոնք այս տարի ավարտական կուրսում են:
«Երգարվեստում էլ շատ չեմ ուշանա, այն ընթացքում, երբ ես սպասում էի Արեգին, դադար իսկապես երկար եղավ: Հիմա արդեն ակտիվ ստեղծագործական կյանք պետք է սկսեմ: Ամեն ինչ հասցնելու եմ: Ամեն ինչ իր ժամանակին»,-ասաց երգչուհին: Պեպելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր շնորհավորանքների համար՝ ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ուրախացել են իր երջանկությամբ, բոլորին ցանկանում է, որ նույնը՝ կրկնակի, եռակի եւ քառակի անգամ վերադառնա իրենց:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում