Hraparak.am Էջմիածին քաղաքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման։
Լարված իրավիճակ է ստեղծվել, քաղաքացիները նշում են՝ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինելու ազատության մեջ եւ այս ակցիաները շարունակելու են այնքան, մինչեւ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կրկին կալանքը։
1in.am. 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և թույլ չեն տալիս Մանվել Գրիգորյանին մտնել քաղաք: Նրանք պարզաբանում են պահանջում: