ՄԱԷ-ում ավարտվեց շախմատի կանանց միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցող 120 շախմատիստուհիների մեջ էին նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչներ:
Մեր աղջիկներից լավագույն արդյունքն արձանագրեց Լիլիթ Մկրտչյանը, որը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Սոնա Ասատրյանը եւ Արմինե Բաբայանը 6-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 20-րդ եւ 21-րդ տեղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ