Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից, նստեց ավտոմեքենան ու պաշտպան Արսեն Մկրտչյանի հետ հեռացավ: Հարցին՝ ինչպես է իրեն զգում, պատասխանեց՝ շատ լավ:
Գեներալ Մանվել Գրիգորյանն այլ հարցերի չպատասխանեց:
Դատարանն այսօր փոխեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը` որոշում կայացնելով գրավով ազատ արձակել նրան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ