Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական որոշումները կայացրեք համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում. Արման Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 21,2018 22:20

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի խոսքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,
այսօր Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են իրականացրել և իրենց արդարացի ձայնը բարձրացրել՝ ի նշան կառավարության այն որոշման, որով լուծարում կամ կրճատում եք որոշ նախարարությունների աշխատակազմերը:

Այս գործադուլն առաջինն է, որն ուղղված է Ձեր ղեկավարած կառավարության որոշման դեմ և առաջին զանգվածային բողոքն է ուղղված Ձեզ՝ մի մարդու, ով միշտ կրկնել է` «ընդունում է ժողովրդի կողմից առաջադրված արդարացի խաղի կանոնները»:

Պարո՛ն վարչապետի պաշտոնակատար, մենք բոլորս, Ձեր հետ միասին, մերժել ենք ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական անարդարությունը, դատական, իրավական կամայականությունները, կուսակցականացված ոչ պրոֆեսիոնալ կադրերի առաջմղումը և այլ արատավոր երևույթներ:

Դուք կարծում եք՝ սա՞ է այն ճանապարհը, որով պետք է «Նոր Հայաստանը» տարբերվի հին և նեխած արժեքային համակարգից և դառնա այն երկիրը, որն իր երազում ուներ յուրաքանչյուր հայ և Ձեզ իշխանության բերած մի ամբողջ ժողովուրդ:
Դուք կարծում եք՝ այդպե՞ս պետք է նվազեցնել աղքատության ցուցանիշը, կասեցնել արտագաղթն ու լուծել գործազրկության լրջագույն խնդիրը:
Իհարկե, հասկանում ենք, որ երկար տարիների կուտակված խնդիրները մի քանի ամսվա ընթացքում անհնար է լուծել, բայց գոնե դրանց լուծման ճիշտ ռազմավարությունն արդեն տեսանելի պետք է լիներ, ինչը, ցավոք սրտի, դեռ չի նշմարվում:
Ավելորդ չեմ համարում անդրադառնալ այն նախարարությունների փակմանը, որոնց մասին խոսվում է: Հայաստանի նման բազմադարյա մշակույթ ունեցող երկրում կրճատել Մշակույթի նախարարությունը՝ նույնն է, ինչ նվազեցնել մեր մշակույթի դերն ու նշանակությունը համաշխարհային մշակութային հարստության մեջ:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը՝ այն պետք է ոչ թե լուծարել, այլ խիստ անհրաժեշտ է առավել ընդլայնել և խորացնել մեր փոխհարաբերությունները, տարվող աշխատանքները սփյուռքի՝ հատկապես նոր սերնդի ներկայացուցիչների հետ, քանի որ գաղտնիք չէ՝ կա վտանգ, որ նրանք կարող են կտրել Հայաստանի հետ կապն ու նույնականացումը հայ էթնոսի հետ:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,
ես կարծում եմ՝ նման ռազմավարական նշանակության որոշումները, որոնք կապված են հայերի ազգային և մշակութային արժեքների և Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հետ՝ պետք է կայացվեն համաժողովրդական լայն քննարկումների արդյունքում, ինչը և Դուք հռչակել եք առաջնահերթություն Ձեր քաղաքական օրակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31