ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այսօր ամփոփեց մրցաշրջան 2018-ում Հայաստանի 10 լավագույն մարզիկների քվեարկության արդյունքները, որին մասնակցեցին լրատվամիջոցները, ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաեւ հանրությունը sms քվեարկությունով:
Ստացված ձայների համադրությամբ եւ հատուկ բանաձեւի կիրառությամբ 21 թեկնածուներից ամենաշատ քվե ստացան. Ալեքսանյան Արթուր (հ/հ ըմբշամարտ), Թովմասյան Արթուր (մարմնամարզություն), Կարապետյան Ֆերդինանդ (ձյուդո), Հարությունյան Վլադիմիր եւ Սարգսյան Լեւ (ջրացատկ), Ղազարյան Արսեն (սամբո), Մանուկյան Մաքսիմ (հ/հ ըմբշամարտ), Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ), Մինասյան Գոռ (ծանրամարտ), Մխիթարյան Գրիգոր (սամբո), Ստեփանյան Էդգար (հեծանվային սպորտ):
Սկսած անցած տարվանից, այլեւս չի գործում տարվա լավագույն մարզիկ անվանակարգը: Տասնյակում տեղ գտած բոլոր մարզիկներն էլ հավասար են եւ ցուցակում ներկայացվում են այբբենական կարգով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ