Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչապատման մրցույթները մշտապես հաղթել են վարչական շրջանների կողմից ստեղծված ընկերությունները. փոխքաղաքապետ

Դեկտեմբեր 21,2018 20:03

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում ներկայացրեց, թե որքանով են թանկացել տեղական տուրքերը եւ ինչու: Նա բացատրեց բենզալցակայանի օրինակով:

Հայկ Սարգսյանը հրապարակեց նաեւ իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները՝ նշելով, որ նախկինում կանաչապատման բոլոր մրցույթները հաղթել են վարչական շրջանների կողմից ստեղծված ՓԲԸ-ները. «Ի տարբերություն նախորդ տարվա կանաչապատման բյուջեի՝ այս տարվա կանաչապատման մրցույթները լինելու են բաց, դրանց մասնակցելու է ցանկացած ընկերություն: Մենք այլեւս չենք դրել խնդիր այդ ծրագրերն իրականացնել մեր բաժնետիրական ընկերություններով, որովհետեւ գտնում ենք, որ կարելի է դա իրականացնել ավելի էֆեկտիվ եւ ավելի էժան, եթե դրան մասնակցի ցանկացած այլ ՍՊԸ»:

2019 թվականի  բյուջեով կանաչապատման ֆոնդը կրճատվել է 25 տոկոսով:

«Կանաչ տարածքների պահպանման եւ շահագործման որեւէ ծավալ չի փոխվել: Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով եւ գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք»,-ասաց պարոն Սարգսյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31