Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունվարի 1-ից սկսած շատ ավելի խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առեւտրի նկատմամբ:
«Նվազագույնի ենք հասցնելու այն, ինչը հնարավոր է անել ոստիկանության եւ քաղաքապետարանի ուժերով: Աշխատանքներ են տարվում ոչ միայն բիրտ ուժով, այլեւ բացատրական կերպով, եւ դա մի փոքր ժամանակ է պահանջում մեզանից»,-ասաց քաղաքապետը՝ նշելով, որ այս խնդրում կա երկու կողմ՝ օրինականության պահպանումը եւ սոցիալական խնդիրը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ