Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: Զասը նախագահին տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հետ հանդիպման մասին, որոնց հետ պետք է համաձայնեցներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությունը:
Զասի թեկնածությունն առաջարկվել էր նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որտեղի առաջնորդները հավանություն են տվել նրա թեկնածությանը: Լուկաշենկոն նույնպես պաշտոնապես սատարել է Զասի նշանակմանը՝ ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ