Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. Նախկինի պես չի լինելու, որ մի պաշտոնյա ուզում էր տանից դուրս գալ եւ մաքրվում էր նրա տան դիմացը

Դեկտեմբեր 21,2018 18:40

«Սանիթեք» ընկերությունը չունի տեխնիկայի այն քանակը, որը պետք է ձյուն գալու դեպքում Երեւան քաղաքը լիարժեք կերպով սպասարկելու համար: Այսօր այս մասին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավագանու նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ինչպես աղբահանությունը, ձմեռը ձնմաքրման աշխատանքները, ըստ պայմանագրի, նույնպես կատարում է «Սանիթեք» ընկերությունը: Մենք արդեն այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, աղի քանակ եւ աշխատուժը՝ պարզելու համար  ընկերությունն ի զորո՞ւ է կատարել այս աշխատանքները, թե ոչ: Կարող եմ վստահ ասել, որ տեխնիկական պակաս է այս պահին եւ այս ամենն ուղղակի ստացել ենք որպես ժառանգություն նախորդ իշխանություններից»,-ասաց Մարությանը:

Նրա ներկայացմամբ, ներկայումս աղբահանությամբ զբաղվող օպերատորի հետ բանակցություններ են ընթանում: Քաղաքապետը հույս հայտնեց դա հնարավորություն կտա որոշ չափով շտկել իրավիճակը:

Ըստ Հայկ Մարությանի, իրենք բանակցում են նաեւ տարբեր ճանշինների հետ, որպեսզի իրենք նրանց տեխնիկան նույնպես վարձակալությամբ տրամադրեն «Սանիթեքին»:

«Մենք դրել ենք կարգ ու կանոն ձնմաքրման աշխատանքների մեջ, այսինքն՝ չեն լինելու ընտրովի ձնմաքրման աշխատանքներ: Նախկինի պես, եթե մի պաշտոնյա պետք է տանից դուրս գա, մաքրվում էր նրանց տան դիմացը կամ տվյալ պաշտոնյայի երեխաների դպրոցը»,-ասաց Հայկ Մարությանը՝ նշելով, որ տնտեսվարողներն արդեն տեղեկացվել են իրենց դիմացի մայթեզրերն ինքնուրույն սպասարկելու մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31