Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հացի գնի կամայական, պայմանավորված թանկացում Գյումրիում

Դեկտեմբեր 21,2018 17:12

Երեկվանից Գյումրիում հացի գինը թանկացել է 10 դրամով․ նախկին 100 դրամի փոխարեն՝ դառնալով 110 դրամ։ Խանութատերերի պնդմամբ, հացի գնի բարձրացումը կատարվել է հաց արտադրող գործարարների ներքին պայմանավորվածության արդյունքում, և այն ինչ-որ չափով կամայական բնույթ է կրում։ Մինչդեռ հաց արտադրողները պատճառաբանում են, որ սա պայմանավորված է այլուրի գնի թանկացմամբ, մեկ պարկ ալյուրը նախկին 23 դոլարի փոխարեն դարձել է 24 դոլար։

Կարեն Պետրոսյան

Տնտեսագիտության թեկնածու Կարեն Պետրոսյանը, սակայն, հստակ հաշվարկներ է ներկայացնում՝ նշելով, որ ալյուրի գնի մեկ դոլարով թանկացման դեպքում անգամ հացը չէր կարող թանկանալ 10 դրամով, այն առավելագույնը պիտի թանկանար 2,5 դրամով։

Ըստ տնտեսագետի, ալյուրը թանկացել է մոտ 4-5 տոկոսով, և քանի որի ալյուրը տվյալ ապրանքի ինքնարժեքում, այսինքն՝ հացի գնի մեջ մոտավորապես 50-60 տոկոս է կազմում, 5 տոկոսը կիսվում է, ստացվում է, որ հացի գինի պիտի թանկանար 2,5 դրամով։

«Հացը 100 դրամ է, եթե այլուրի այս թանկացմամբ է պայմանավորված, պիտի դառնար մոտ 103 դրամ, ոչ թե 110 դրամ, ուղղակի այստեղ աշխատել է այն գործոնը, որ ուրիշ մարզերում 120-130 դրամ է հացի գինը, ու դա մեր տնտեսվարողների համար պատրվակ է եղել, որպեսզի իրենք գին բարձրացնեն»,- ասում է տնտեսագետը։

Ըստ Կարեն Պետրոսյանի, այս շուկան երբեք պահանջարկ-առաջարկով չի կարգավորվել։

«Եթե պահանջարկ-առաջարկով կարգավորվեր, հացի գինը, քաշը, որակը և այլն շատ էական կլիներ։ Հացն այն սպեցիֆիկ ապրանքներից է, որ առաջին անհրաժեշտության է, և մարդը երկար չի մտածում․ տեսնելով, որ այդ խանութում իր ուզած պայմաններով հացը չկա, գնա՝ ուրիշ խանութից առնի։ Եթե առաջին անհրաժեշտության ապրանք է, պետք է որոշակի վերահսկողություն սահմանվի նաև այդ ապրանքատեսակի նկատմամբ: Հացը հայերիս համար խիստ կարևոր, ամենօրյա օգտագործման ապրանք է, մենք շատ են օգտագործում։

Իր պահանջարկը ոչ էլաստիկ է գնից, այսինքն՝ գնի փոփոխությունը պահանջարկի էական կրճատման չի բերում, որն էլ օգտագործվում է տնտեսվարողների կողմից։ Հացարտարողների միջև գների արհեստական բարձրացման ընդհանուր համաձայնություն, պայմանավորվածություն է ձեռք բերվում, և իրենք խախտում են տնտեսական մրցակցության սկզբունքները, և այս պարագայում օլիգոպոլ մրցակցություն են ձևավորվում, որն, ըստ էության, տնտեսական մրցակցության լուրջ խնդիրներ է առաջացնում։

Այստեղ պետական մարմինը՝ տնտեսական մրցակցության ապահովման գերատեսչությունը զբաղվելու կոնկրետ գործառույթ ունի, առավել ևս Հայաստանում միայն Գյումրիում է եղել գների փոփոխությունը։ Կարծում եմ, որ հացը, մեզ համար լինելով սպեցիֆիկ ապրանք, առաջին սպառման ապրանք, պետական կառույցները պետք է այս հարցին խստագույն ուշադրություն դարձնեն, որովհետև պետք է բացառվի օլիգոպոլ մրցակցությունն, այսինքն` պայմանավորվածությունն արտադրողների միջև: Ավելին, պետք է պահպանվեն ապրանքին բնորոշ հատկանիշները, այն է՝ փաթեթավորումը, քաշը, պահպանման ժամկետը, բաղադրությունը, որը մեր մոտ բացառապես չի արվում, ով ինչպես ուզում արտադրում է », -ասում է տնտեսագետը։

Մենք պարզաբանումներ ենք խնդրել նաև տնտեսական մրցակցության ապահովման պետական հանձնաժողովից, նրանց պարզաբանումը քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հացթուխ Գրիշ says:

    Հարգելի Արևշատյան,իսկ ով է ասել,որ թանկացել է 1 դոլարով?Սխալ եք ներկայացնում:3 դոլարից ավել է թանկացել:Տնտեսագետ-հերետիկոսդ էլ ևս սխալ է մեկնաբանում:Ես իմ ապրանքը թանկացրել եմ 10 դրամով,որովհետև ալյուրը թանկացել է:կամայականություն չկա:Տնտեսագետ տղուն էլ սա թող էրթա իրա գործով զբաղվի՝լավ տերտեր կեղնի Հոլանդիայում;Ընդեղ սաղ իրա պես բողոքական են:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31