Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Բերդի քաղաքի 81-ամյա բնակչուհին ոստիկանությանը հայտնել է, որ այդ օրը վաղ առավոտյան իրենց տանն ինքնաշեն ատրճանակից գլխին կրակելով՝ ինքնասպան է եղել իր 80-ամյա ամուսինը: Դեպքի վերաբերյալ քննություն է կատարվում:
Իրավապահներից տեղեկացանք, որ ծեր ամուսինների զավակները Ռուսաստանում են գտնվում: 80-ամյա այրը, որն արհեստավոր էր, անցյալ դարի 90-ական թվականներին ինքնաշեն ատրճանակ է սարքել: Ինքնասպանության հավանական պատճառ կարող է լինել այն, որ տղամարդը վերջերս բուժզննության է գնացել եւ իմացել իր ծանր հիվանդության մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ