Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Դեկտեմբեր 21,2018 16:15

Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են Հիմնադրամի հոգաբարձուներ Վահագն Թեւոսյանը, Լենա Նազարյան, Սերժ Թանկյանը, Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը եւ Լուսինե Քասարջյանը: Նիստի սկզբում Աննա Հակոբյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի նպատակը վերջին ամիսներին Հիմնադրամի գործունեության, մշակված ծրագրերի ներկայացումն ու այս ընթացքում կուտակված հարցերի քննարկումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է վեցամսյա գործունեության ֆինանսական հաշվետվությունը, այնուհետեւ Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացրել Հիմնադրամի մշակած գործունեության հայեցակարգը: Հոգաբարձուներին ներկայացվել են նաեւ մշակված ծրագրերը, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտներին: Գործադիր տնօրենը նշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում լինելու է երկարաժամկետ ազդեցության բանաձեւ:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է առողջական խնդիրների վերաբերյալ քաղաքացիների անհատական դիմումների հասցեագրման ընթացակարգն ու սկզբունքները: Հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է դիմումները դիտարկել խստորեն սահմանված չափանիշներին համապատասխան: Խորհուրդը որոշել է նաեւ Հիմնադրամի գործառնական բյուջեի սահմանաչափերը, քննարկել եւ հաստատել հաստիքացուցակը:

Աննա Հակոբյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31