Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակունցը մեզ առաջարկել է հիմնավորում գրել եւ ասել է, որ կստորագրի դրա տակ». Մշակույթի նախարարության աշխատակից

Դեկտեմբեր 21,2018 14:42

«Դեռ հավատում ենք: Խնդրում ենք, որ մեր ընտրած վարչապետը հանդիպի մեզ»,-Կառավարության դիմաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարության մշակութային ժառանգության վարչության գրական ծրագրերի համակարգող Տաթեւիկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ ըստ Կառավարության օրենքի նախագծի՝ Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, իսկ Մշակույթի նախարարությունը՝ միավորվի ԿԳ նախարարությանը:

Տաթեւիկ Սուքիասյանը կարծում է, որ նշյալ նախագիծը շտապողականության հետեւանք է, այն պետք է վերանայել. «Նման նախագիծ պետք է ձեւավորվեր հանրային եւ մասնագիտական քննարկումների արդյունքում»:

Ինչ վերաբերում է նախարարության աշխատակիցների եւ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի երեկվա հանդիպմանը, Տաթեւիկ Սուքիասյանը հայտնեց, որ Մակունցն իրենց առաջարկել է հիմնավորում պատրաստել՝ ուղղված վարչապետին. «Նա ասաց, որ ինքը կստորագրի այդ թուղթը, որը եւս կներկայացնենք վարչապետին»:

Հիշեցնենք, որ նախարարության աշխատակիցները պահանջում են Մշակույթի նախարարությունը պահպանել որպես առանձին գերատեսչություն:

Տաթեւիկ Սուքիասյանի բնորոշմամբ՝ եթե իսկապես մտահոգություններ կան, որ որոշ հաստիքներ պետք է կրճատվեն, թող փորձագիտական խումբ ստեղծվի եւ փաստի դա, ոչ թե բամբասանքներ հնչեն, թե Մշակույթի նախարարությունում սուրճ են խմում եւ թերանում աշխատանքում:

Նախարարության աշխատակիցները նաեւ հայտարարեցին, որ Լիլիթ Մակունցն իրենց բողոքի գործողությունների առնչությամբ առարկություններ չի հայտնել եւ չի փորձել որեւէ կերպ միջամտել: Նրա խնդրանքով աշխատակիցները վերադարձել են նախարարություն եւ սպասում են վարչապետին ուղղված նամակի պատասխանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բամբասանքների հիման վրայ, ամբողջ երկիրը լիովին տակնուվրայ եղաւ, երկու ամսուայ մէջ քառորդ դար ետեւ գնաց… նոյն մօտեցումով նախարարութիւն մը անհետացնելը ի՞նչ է որ… նորէն ալ, տեսնենք… հիմա որ «ժողովուրդը» այս է ուզում…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31