Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ներկայացրեց փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման վերաբերյալ զեկույցը

Դեկտեմբեր 21,2018 14:19

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ այսօր ներկայացրեց ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ արտահերթ զեկույցը։

«Միգրացիոն ծառայության հետ ավանդաբար կայուն համագործակցություն ունենք, որ շարունակվում է այսօր, և ուրախ ենք, որ մեր գրասենյակը նպաստում է ոլորտում առկա խնդիրների լուծմանը, որոնք ընդամենը գործնական բնույթի հարցեր են կամ օրենսդրական առաջարկներ»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով նաև, որ որոշ գործընթացներ էլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առաջարկների վրա են աշխատել։ «Նոր գործադիրի հետ նոր եռանդով կաշխատենք փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»,-ասաց Ա. Թաթոյանը։

«Ուրախ ենք այն դրական փոփոխությունների համար, որ օրենսդրական դաշտում գրանցվել են ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը` նշելով, որ կան նաև հարցեր, որոնք էլ ավելի բարելավելու կարիք կա։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանն ընդգծեց ՄԻՊ-ի կարևոր ու կառուցողական դերը ոլորտում և հիշեցրեց, որ բոլորովին վերջերս ՀՀ-ը միացել է միգրացիայի ու փախստականների առնչությամբ երկու համաշխարհային մարաքեշյան հռչակագրերին, որոնցով ևս փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը գերակա է սահմանված։ «Բարձր ենք գնահատում Ձեր կարևոր նկատառումները՝ ցանկանալով շեշտադրել, որ պրակտիկ հողի վրա դրանց իրականացումն ունի իր առանձնահատկությունները»,-նկատեց նա՝ հույս հատնելով, որ դա հաշվի կառնվի քննարկումներ ընթացքում։

 

ՄԻՊ-ՄԱԿ ՓԳՀ համագործակցության շրջանակում բացի արտահերթ հրապարակային զեկույցից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանդիպումներ ուսանողների հետ, այցեր սահմանային անցակետեր, հատուկ տեղեկատվական պաստառների պատրաստում, մոնիթորինգային այցելություններ հատուկ կացարան, յոթ տարբեր լեզուներով թռուցիկների տպագրություն և  այլն։ 

Միգրացիոն ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31