Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարներ չունեն, դրա համար միավորում են նախարարությունները». կառավարման փորձագետ

Դեկտեմբեր 21,2018 13:53

«Պետական կառավարման ապարատի փոփոխություններին պետք է նախորդեն մասնագիտական խորքային քննարկումները: Դեռ նախկին իշխանություններից մնացել է արատավոր գործառույթ՝ իրավիճակային լուծում: Եթե պետք էր մարդուն պաշտոն տալ, նախարարություն էին ստեղծում, եւ հակառակը: Հիմա նույն իրավիճակն է՝ նախարարներ չունեն, դրա համար միավորում են նախարարությունները»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը, որը միացել էր Կառավարության դիմաց բողոքի ցույց անող ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարության աշխատակիցներին:

Ըստ փորձագետի՝ նախարարություններին «կացնային» մեթոդներով մոտենալու փոխարեն պետք է դիտարկեին, թե որ գերատեսչությունը որքան աշխատակից պետք է ունենա իրականում եւ ինչ գործառույթներ իրականացնի. «Նախարարությունները լուծարեն անթույլատրելի է, փոխարենը պետք է ուսումնասիրություններ իրականացնել»:

Հիշեցնենք, որ ըստ Կառավարության օրենքի նախագծի՝ Սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, իսկ Մշակույթի նախարարությունը՝ միավորվի ԿԳ նախարարությանը:

Սերոբ Անտինյանի բնորոշմաբ՝ նախարարությունները ոլորտային են՝ ճյուղային, եւ պետության ռազմավարական ուղղություններն են համարվում. «Երբ պետությունն առանձին ռազմավարական ուղղությունները միավորում է մեկ գերատեսչությունում, խաթարում է այդ ռազմավարության նպատակային եւ հասցեական իրագործումը: Այս խնդրի դեպքում հապճեպ որոշումներն անթույլատրելի են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել