Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի 25-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը, որին ներկա էին նրա հարազատները, ազատամարտիկներ, տափերականցիներ:
Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Գարիկ Սարգսյանը իր խոնարհումն է արտահայտել բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր առանց վարանելու հանուն հայրենիքի նետվեցին գիտակցված մահվան՝ զոհելով ամենաթանկը՝ կյանքը: Գարիկ Սարգսյանն իր խոսքում ավելացրել է նաև, որ հերոս տղաների հիշատակը պիտի հավերժացվի ոչ միայն խաչքարներ կերտելով, այլև յուրաքանչյուրի ամենօրյա գործով, ապրելակերպով ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությամբ:
Արարատի մարզպետարան