Լրահոս
Օրվա լրահոսը

«Տերյան մշակութային կենտրոն»-ը հաղթող է ճանաչվել նորաձեւության մրցույթում

Դեկտեմբեր 21,2018 13:32

Սույն թվականի դեկտեմբերի 15-16-ին Մոսկվայում կայացավ եվրասիական ազգային հագուստի բարձր նորաձևության «Էթնո-Էրատո» 2018 մրցույթը։

Մրցույթի կազմակերպիչն էր Եվրասիական ժողովուրդների ասամբլեան (ԵԺԱ): Ասամբլեայի հայաստանյան կառույցը ներկայացնում է ասամբլեայի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

ԵԺԱ – ն իրականացնում է՝ ամենատարբեր ծրագրեր, որի շրջանակներում էլ հենց հայտարարված էր մրցույթը:

Մրցույթի նպատակն էր ոչ միայն պահպանել և զարգացնել ազգային մշակույթների բազմազանությունը, այլև հանրահռչակել և խրախուսել այն նկարիչ-մոդելավորողներին, ովքեր խնամքով պահպանում և զարգացնում են ազգային ավանդույթները ժամանակակից նորաձևության մեջ՝ հարստացնելով դրանք ժամանակակից տեխնոլոգիաներով և տենդենցներով:

Մրցույթն անցավ 8 անվանակարգերով.

  • Լավագույն սլավոնական զգեստ
  • Կովկասյան ժողովուրդների լավագույն զգեստ
  • Լավագույն արևելյան զգեստ
  • Ուգրո-ֆիննական ժողովուրդների լավագույն զգեստ
  • Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի ժողովուրդների լավագույն զգեստ
  • Էթնիկ մոտիվները ժամանակակից հագուստներում
  • Ռետրո ոճը ազգային հագուստներում
  • Էթնիկ բեմական զգեստ

Հայաստանից, ի թիվս այլ թեկնածուների, ԵԺԱ-ի հայաստանյան կառույցն ընտրեց և երաշխավորեց  Տերյան մշակութային կենտրոնը՝ տաղանդաշատ և շնորհալի նկարիչ-մոդելավորող, կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ: Կենտրոնն իր հագուստները ներկայացրեց երկու անվանակարգում՝ «Կովկասյան ժողովուրդների լավագույն զգեստ» և «Էթնիկ մոտիվները ժամանակակից հագուստներում»։

Առաջին անվանակարգում «Տերյան մշակութային կենտրոն»-ը հաղթող է ճանաչվել,  իսկ երկրորդ անվանակարգում՝ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Նշենք, որ մեր մասնակցին մեծ աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Միաժամանակ կենտրոնը դիմել էր մոսկվաբնակ հայազգի կամավորների, ովքեր որպես մոդել կհամաձայնեին մասնակցել մրցույթին և ներկայացնել Հայաստանը: Կենտրոնի ղեկավարի խոսքերով եղել է լայն արձագանք և թիմը կարողացել է լավագույնս  ներկայանալ մրցույթին:

Մասնակցությունը և հաղթանակը մեծ հաջողություն ենք համարում հայ մշակույթի հանրահռչակման և տարածման առումով և սրտանց շնորհավորում ենք Տերյան մշակութային կենտրոնին  և անձամբ Լիլիթ Մելիքյանին:

Եվրասիական ժողովուրդների ասամբլեայի

հայաստանյան կառույցի պատասխանատու քարտուղար

Հռիփսիմե Հովակիմյան

21.12.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31