Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիովին պաշտպանում է մշակույթի նախարարության աշխատակիցների՝ նախարարությունը չլուծարելու պահանջը: Հակառակը, այն պետք է դարձնել առավել արդյունավետ՝ ներկայացնելով համապարփակ հայեցակարգ՝ հայ ժողովրդի դարավոր մշակույթը և, հատկապես, ժամանակակից արվեստը և հոգևոր հարստությունը պատշաճ մակարդակով աշխարհին ներկայացնելու համար:
Մեր ազգի անգնահատելի հարստությունը մտավոր սեփականությունն է, որի հիմնարար մասն են կազմում մշակույթի արժեքները:
Գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չպետք է շտապի և հանրային լայն քննարկման հարց դարձնի նորաստեղծ կառավարության համակարգը:
Կոչ ենք անում մտավորականությանն իրենց դիրքորոշումը ներկայացնել որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի և գործի նոր թափով, նոր որակով:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
21.12.2018թ.