Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի չէ՞, թե ինչու են դրսում ապրող մեր հայրենակիցները սպասում, որ իրենց արտաքսեն: Ինչո՞ւ ինքնակամ չեն գալիս. «Ազգ»

Դեկտեմբեր 21,2018 12:48

Եվրոպայից, մասնավորապես Գերմանիայից վատ լուրեր ունեմ: Բանն այն է, որ հիմնականում այդ երկրից հայերին արտաքսում են: Ու շատ հիմնավորված: Մեր հայրենակիցները փորձում են այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալ, գերմանացիներն էլ շատ հանգիստ ասում են՝ հարգելիս, ձեր երկրում իրավիճակ է փոխվել, դրական փոփոխություններ են եղել, ժողովրդավարությունը ռեկորդային արագությամբ սուրում է, հետեւաբար դուք չեք կարող համարվել ճնշված, ինչն էլ նշանակում է, որ մենք չենք կարող ձեզ փախստականի կարգավիճակ տալ, վերադարձեք ձեր երկիր: Ուշագրավ է, որ այս տեղեկությունը հաստատում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից, հստակեցնելով՝ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին, ուստի դրա հետեւանքով մեր հայրենակիցների՝ Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները համարվում են անհիմն:

Հիմա, սպասվում է ազգային մեծ ներգաղթ: Գործող կառավարությունն, իհարկե կասի, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ամբողջ աշխարհում ծվարած հայերը վերջապես հավատացին հայրենի պետության վերածննդին ու թողնելով օվկիանոսների ու ծովերի ափերը վերադարձան հարազատ լեռների գագաթ, բայց շատ կարեւոր է հասկանալը՝ մասսայական ներգաղթը լինելու է ոչ թե որովհետեւ դրսի հայերին այսօրվա Հայաստանը ժողովրդավարության օթյակ է թվալու, այլ քանի որ դրսում նրանց մերժում են ընդունել: Տարբեր բաներ են, կարծում եմ:

Ու այս համատեքստում՝ զարմանալի չէ՞, թե ինչու են դրսում ապրող մեր հայրենակիցները սպասում, որ իրենց արտաքսեն: Ինչո՞ւ ինքնակամ չեն գալիս:

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Անտեղի հարցում.
    Անոնցմէ շատեր օտարութեան մէջ ծնած զաւակներ ունին-
    Որոշում առնելը այնքան ալ հեշտ չէ –
    թերեւս հայկական TV-ներէն հաղորդուող ՛՛ արաբօ-թրքաբարոյ՛՛ հասարակ հաղորդումներն ալ իրենց ճաշակով չէ – ուր հիւմուրներուն 90 տոկոսը գոտիէն վար ակնարկներով են … Պետութիւնը այդ մէկն ալ պէտք է նկատի առնէ – Չի բաւեր եկէք-եկէք քարոզել – – –

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31