2018 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին կառավարության ամենաշատ գործուղման մեկնած անդամներն են՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշյանը, ՀՀ վիճակագրության խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Արսեն Սարոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի «ՀՀ պետական գործուղումների 2017-18 թվականների մոնիտորինգի արդյունքները» զեկույցից:
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ՀԺ-ի հետ զրույցում, շարունակելով թվարկել գործուղման մեկնած պաշտոնյաների տասնյակը, նշեց, որ նրանց թվում են նաեւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նշյալ անձանցից ամենաշատը «ճանապարհորդել» է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ 24 օր, նրան հաջորդում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ 22 օր:
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրել են նաեւ 2017 թվականի մայիսի 7-ից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում եղած գործուղումները: Նշյալ ժամանակաշրջանում ամենաշատը գործուղումների մեկնել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ 68 օր: Նախկին կառավարության երկրորդ ամենաշատ «ճանապարհորդածը» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա, էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանն է: Նա գործուղման մեջ է եղել 44 օր։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
հմմմ… Առաջին Տիկնոջ եւ կարգ մը կարկառուն փաշինեանականներու միջեւ արդէն այսքան լարուածութի՞ւն կայ…
բնական է որ ժամանակ չեն գտնում երկիրը ղեկավարելու համար