Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթի գործիչները նամակ հղեցին Փաշինյանին. «Եթե պատասխան չտրվի, նստացույց էլ կանենք»

Դեկտեմբեր 21,2018 12:38

Այսօր առավոտից Մշակույթի նախարարության գործադուլ հայտարարած աշխատակիցներն իրենց բողոքի գործողությունները շարունակեցին Կառավարության դիմաց: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են Կառավարության այն նախագծի դեմ, համաձայն որի՝ Մշակույթի նախարարությունը մի մասով մտնելու է Քաղաքաշինության կոմիտեի, իսկ մյուս մասով՝ ԿԳ նախարարության կազմի մեջ:

Գործադուլավորներին մոտեցավ Կառավարության ներկայացուցիչը, որպեսզի նրանց նամակը փոխանցի վարչապետի պաշտոնակատարին: «Աթոռի համար չենք եկել, այլ խնդրում ենք…նման կառույցը հույժ կարեւոր է: Ուժեղացնենք այն: Չեղարկեք այդ նախագիծը, քանի որ այն չի քննարկվել մասնագիտական մակարդակում»,-նամակը հանձնելիս հայտարարեց Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի աշխատակից Լուսինե Իգիթյանը:

Իսկ թե ինչու վարչապետը չեկավ մշակույթի գործիչներին անձամբ լսելու, կառավարության ներկայացուցիչն այսպես բացատրեց. «Նախ՝ վարչապետն ինքն է որոշում իր գործողությունները, եւ հետո՝ նա տեղում չէ: Նամակին գրավոր պատասխան կտրվի»:

Գործադուլ անող աշխատակիցները պահանջեցին, որպեսզի վարչապետն իրենց ընդունի հնարավորինս շուտ: «Եթե մեր բողոքին պատասխան չտրվի, պատրաստ ենք տոնական օրերին էլ շարունակել բողոքը, նստացույց էլ կանենք»,-նշեց Լուսինե Իգիթյանը:

Մշակույթի նախարարության աշխատակիցները հույս հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը հաշվի կառնի իրենց խնդրանքը, կհանդիպի իրենց, եւ Մշակույթի նախարարությունը կշարունակի գործել որպես առանձին գերատեսչություն: Նրանք վերադարձան իրենց աշխատավայր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31