Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հարցը` լուսավո՞ր, թե՞ բարգավաճ, առաջիկա ժամանակներում հավակնում է լինել Հայաստանի գլխավոր հարցը. «Ազգ»

Դեկտեմբեր 21,2018 12:35

Այս պահին Հայաստանում ամենակարեւորը մարդը Գեւորգն է: Ի դեպ, դուք Գեւորգին ճանաչո՞ւմ եք: Եթե ոչ, ապա դա ձեր մեծ բացթողումն է, կարող եք գնալ Վանաձոր, այնտեղից ձգտել ընտրվել Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ դա անել առանց Գեւորգին ճանաչելու՝ հնարավոր չէ, ամեն դեպքում՝ հին Հայաստանում հնարավոր չէր: Իսկ եթե ճանաչում եք Գեւորգին, ուրեմն պետք է որոշեք՝ դուք ուզում եք ընդդիմությունը Հայաստանում լուսավո՞ր լինի, թե՞ բարգավաճ: Ի դեպ, չմոռանանք, որ ամեն լուսավոր բան չէ, որ բարգավաճ է եւ հակառակը: Ավելին, եթե շատ խորանանք ցանկացած բարգավաճ բանի մեջ, ապա այնտեղ հազիվ թե լուսավոր բաներ տեսնենք:

Այս հարցը՝ լուսավո՞ր, թե՞ բարգավաճ, առաջիկա ժամանակներում հավակնում է լինել Հայաստանի գլխավոր հարցը: Կա վարկած, որ շուտով կձեւավորվեն առանձին բանակներ, որոնցից մեկում զինվորները կկրեն բացառապես ֆրակներ, մյուսում՝ սպարտիվկա՝ կարմիր, սպիտակ գծերով: Հետո այս բանակները, գործող իշխանությանը հանգիստ թողած, կսկսեն միմյանց դեմ պայքարը: Առիթից օգտվելով գործող իշխանությունը մեծ-մեծ քայլեր կանի դեպի միահեծան իշխանություն, այլ կերպ՝ բռնապետություն, որտեղ ինչ անում ենք՝ մե՛նք ենք անում եւ ինչ անում ենք՝ լա՛վ ենք անում սկզբունքով ջահել դեմքերով անփորձ տղերքը Հայաստանի տնտեսությունը կդարձնեն բենգալյան վագր, արտաքին քաղաքական կշիռն էլ փղի պես ծանր:

Ու հենց այստեղ կառաջանա հարցերի հարցը, լավ, ենթադրենք Լուսավորն ու Բարգավաճը որոշում են, թե ո՞վ է իրենցից ընդդիմադիրը, ընդդիմանալու են ինչի՞ն, ո՞ւմ: Մի քաղաքական ուժի, որի քայլերն աջակցություն են ստանում ժողովրդի մեծամասնության կողմի՞ց: Հնարավոր է՝ Բարգավաճն ու Լուսավորն էլ են հասկանում, որ մոտ ժամանակներս Հայաստանում ընդդիմություն լինելը շահավետ չէ, եւ բայց, քանի որ օրենքով երկրին ընդդիմություն է պետք, դեր է՝ կխաղան:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31