Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Մշակույթի նախարարություն պետք չէ այս տեսքով». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 21,2018 12:25

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նախատեսում են կրճատել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12։ Ենթադրվում է, որ Կրթության եւ գիտության նախարարությունն իր թեւի տակ կվերցնի Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները։ Գերատեսչությունների ձեւափոխության մասին վերջնական դատողություններ կարելի է անել միայն այն բանից հետո, երբ դա հաստատվի, թերեւս, նոր տարում։ Մինչ այդ, սակայն, չեն դադարում բանավեճերը։ Մշակույթի ոլորտում, օրինակ, բուռն կերպով քննարկվում է՝ մեզ պե՞տք է մշակույթի նախարարություն, թե՞ ոչ։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մշակույթի գործիչների հետ։

Հայաստանի ժողովրդական արտիստ   ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ

Պետք է մեզ մշակույթի նախարարությունը, թե ոչ՝ պատասխանել եմ դեռեւս 1997-ին. պետք չէ այս տեսքով։ Կարծիքս չի փոխվել։ Մեզ բոլորովին այլ կառույց է անհրաժեշտ։ Միգուցե գերատեսչությունների միավորման արդյունքում ստանանք ցանկալի արդյունքը։ Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Ինքս նախարարության հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենալու, պարզապես կասեմ, որ իր ներկայիս տեսակով այս կառույցն անգործության է մատնված, պետք է վերանայել ֆունկցիաները։ .

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31