Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախկին նախարարը՝ մշակույթի նախարարության հետ կատարվողի մասին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 21,2018 12:10
Roland Sharoyan

Մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության եւ գիտության նախարարության հետ։

Գրող Ռոլանդ Շառոյանը դժվարանում է կոնկրետ գնահատական տալ այդ բարեփոխումներին, որովհետեւ չգիտի, թե ինչ սկզբունքով են միացրել այդ նախարարությունները, բյուջեի վրա ինչպես է դա անդրադառնալու։

Շառոյանը, ով 1998-2003 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի, սպորտի եւ կրոնի գործերի նախարար, հիշում է. «Առաջինն ասում էին՝ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, շատ հաճախ «կրոնի գործերինը» չէին էլ ասում։ Դրանից ոչինչ չէր տուժում, որովհետեւ ամեն մեկը մի ոլորտով զբաղվում էր. ես ունեի ե՛ւ մշակույթի, ե՛ւ սպորտի, ե՛ւ երիտասարդության հարցերի գծով տեղակալ, ե՛ւ փոքրիկ բաժիններ։ Մշակույթինը, իհարկե, վարչություն էր, որովհետեւ մեծ էր, այդպես 6 տարի աշխատել ենք, եւ մեկը մյուսին չի խանգարել, հատկապես որ այդ ժամանակ ամբողջ նախարարության բյուջեն 960 հազար դոլար էր, այսինքն՝ մեկ մլն դոլար էլ չկար, որի 86 տոկոսն աշխատավարձ էր եւ սուբսիդիա, 14 տոկոսն էլ՝ այլ ծախսեր, գործուղումներ։ Եվ մենք 6 տարի գոյատեւել ենք այդ բյուջեով»։

Նա նկատում է՝ եթե մշակույթի նախարարության գործը համերգներ, փառատոներ կազմակերպելն է, ուրեմն դա մշակույթի նախարարություն չէ, որովհետեւ այն պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ, իսկ մնացած բաները պետք է անեն ուղեկից կազմակերպությունները, տվյալ ոլորտը սպասարկող հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները։

Այնուհանդերձ, այս փոփոխության մեջ Ռոլանդ Շառոյանը վատ բան չի տեսնում. «Մշակույթը ֆիզիկական մշակույթից ավելի ցածր կամ բարձր գնահատելու այս միտումները հնացած դիտարկումներ են, եւ չի կարելի այդպես մտածել, բայց կախում ունի, թե ինչպիսի գործառույթներ եւ ինչ կառուցվածք պետք է ունենան, որ օղակները պետք է լինեն այդ շարժիչ ուժը։ Պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ են անում, եթե պետք է, նույն բանն անեն, որն առանձին-առանձին նախարարություններն անում էին, ուրեմն ոչինչ չի փոխվի, եւ կարող է նույնիսկ ավելի վատ լինել, որովհետեւ, եթե ճիշտ ստրատեգիկ, գաղափարախոսության, մշակութային քաղաքականության իմաստով չգործեն, չեմ կարծում, որ հաջողության հասնեն»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31