Լրահոս
Օրվա լրահոսը

Պենտագոնի ղեկավարը փետրվարին կլքի պաշտոնը. Թրամփ

Դեկտեմբեր 21,2018 11:12

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմ Մետիսը փետրվարին հրաժարական կտա: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է BBC-ն:

Մեթիսը Սպիտակ տանն աշխատել է 2016թ. հունվարից՝ Թրամփի՝ նախագահ դառնալուց ի վեր: Նախագահին ուղղված իր նամակում Մեթիսն իր որոշումը բացատրել է ԱՄՆ առաջնորդի հետ հայացքների անհամապատասխանությամբ:

«Գեներալ Ջեյմս Մեթիսը պատվով հանգստի կգնա փետրվարի վերջին՝ իմ աշխատակազմում պաշտպանության նախարարի պաշտոնում ծառայելով վերջին երկու տարին,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: Ջիմի պաշտոնավարման ընթացքում մենք հասել ենք հսկայական առաջընթացի՝ հատկապես նոր ռազմատեխնիկայի մատակարարման հարցերում»:

Թրամփի խոսքով՝ Մեթիսն իրեն հսկայական օգնություն է ցուցաբերել՝ խրախուսելու դաշնակիցներին և մյուս երկրներին կատարել ռազմական ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները:

Թրամփը հայտնել է, որ պաշտպանության նոր նախարարը կնշանակվի առաջիկայում, և ջերմորեն շնորհակալություն է հայտնել Մեթիսին ծառայության համար:

Մեթիսի մեկուկես էջանոց նամակը թվագրվում է դեկտեմբերի 20-ին և որևէ կասկած չի թողնում նրա հեռանալու պատճառների վերաբերյալ:

Այսպես, երեկ Թրամփը հայտարարել է, որ զորքերը դուրս է բերում ԱՄՆ-ից: Բացի այդ, ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հինգշաբթի երեկոյան հայտարարեցին, որ Սպիտակ տունը դիտարկում է Աֆղանստանում ամերիկյան կոնտինգենտը զգալիորեն կրճատելու հնարավորությունը:

Պենտագոնի ղեկավարն իր նամակում նշել է, որ ԱՄՆ-ի մոտեցումը այն երկրների հարցում, որոնց ռազմավարական շահերը հակասում են ամերիկյանին, պետք է լինի կոշտ և անվարան:

«Հստակ է, օրինակ, որ Չինաստանը և Ռուսաստանը ցանկանում են աշխարհը կառուցել համաձայն իրենց ավտորիտար մոդելի, (…) առաջ քաշել սեփական շահերը ի հաշիվ հարևանների, ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների»,- ասվում է նամակում:

Մեթիսը նշել է, որ ԱՄՆ-ը, իր կարծիքով, պետք է ամեն բան անի, որպեսզի պաշտպանի սեփական անվտանգությանն ու բարգավաճմանը նպաստող միջազգային կարգը:

«Քանի որ դուք իրավունք ունեք ունենալու պաշտպանության նախարար, որի հայացքներն ավելի լավ են համընկնում ձեր պատկերացումների հետ այդ և այլ հարցերով, ես ճիշտ եմ համարում հրաժարական տալ»,- գրել է Մեթիսը նամակում:

Թրամփի որոշումը՝ ընդունել Մեթիսի հրաժարականը, քննադատաբար է ընդունվել Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում, ընդ որում Թրամփին քննադատում են նաև սեփական կուսակցության ներսում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31