Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակունցն ասել է, որ քննարկում է նախարարությունը որպես առանձին կառույց պահպանելու տարբերակը». Լուսինե Իգիթյան

Դեկտեմբեր 21,2018 10:58

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներն այսօր առավոտից գործադուլ են հայտարարել եւ հավաքվել նախարարության շենքի դիմաց` բողոքելով այն փաստի դեմ, որ կառավարությունը մտադիր է նախարարությունը մի մասով միավորել քաղաքաշինության կոմիտեին, իսկ մի մասով` Կրթության եւ գիտության նախարարությանը։ Գործադուլ անողները վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ են պատրաստել, որում հիմնավորել են, թե ինչու պետք է Մշակույթի նախարարությունը գործի որպես առանձին կառույց։

«Երեկ ենք իմացել, շատ վրդովված ենք։ Մասնագետների եւ մեր հետ չեն քննարկել այդ նախագիծը, այդ ով է նման բան որոշել։ Մշակույթը վերանում է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի աշխատակից, պատմաբան Լուսինե Իգիթյանը։ Նա տեղեկացրեց, որ խնդրի առնչությամբ երեկ աշխատակիցների հետ հանդիպում է ունեցել նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն աշխատատեղը չի կորցնելու։

«Նա ասաց, որ կառավարության հետ քննարկում է նախարարությունը որպես առանձին կառույց պահպանելու հնարավորությունը»,-փոխանցեց Լուսինե Իգիթյանը։ Նրա խոսքով` նախարարության որոշ աշխատակիցներ 30 տարվա փորձ ունեն, բայց աշխատատեղից կառչած չեն, պարզապես մտավախություն ունեն, որ նախարարության օպտիմալացմամբ` մշակույթի պահպանությունը կվտանգվի. «Մշակույթի նախարարությունը ռազմավարական նշանակություն ունի, ինչպես Պաշտպանության նախարարությունը»:

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31