Այսօր վաղ առավոտից մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են սկսել՝ ի նշան իրենց նախարարության օպտիմալացման:
«Այս բողոքի ցույցով ուզում ենք, որ մեր բողոքը լսելի դառնա ու ճիշտ որոշում կայացվի: Կառավարության կառուցվածքը ճիշտ կազմվի, ինչպես ասում են այս նախագծի որոշողները, թե օպտիմալացումը միտված չէ կրճատումների, ցավոք սրտի, շատ լուրջ մասնագետներ հաստատ այս օպտիմալացումից դուրս են մնալու, գործազրկության նոր մակարդակի բարձրացում է նախատեսվում ու սոցիալական լուրջ խնդիրներ են շատանալու»,- այս մասին լրագրողներին ասաց Մշակույթի նախարարության գործերի կառավարման վարչության պետի տեղակալ Հարություն Մարտիրոսյանը:

Workers of the RA Ministry of Culture and Diaspora hold a protest march heading to the RA Government’s building
Ըստ նրա՝ իրենց են միացել նաեւ մշակույթի շատ գործիչներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասներն՝ ավելի ուշ