Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանին պե՞տք են ազնվականներ

Դեկտեմբեր 21,2018 10:00

Մի քանի օր առաջ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ մասնավոր զրույցում եկանք այն եզրակացության, որ Հայաստանին պետք է ազնվականություն, արիստոկրատիա, եւ այդ իմաստով վրացիները շահեկանորեն տարբերվում են մեզանից: Թվում է՝ ժողովրդավարության, հավասար իրավունքների մասին, համենայնդեպս, «պաշտոնապես» հայտարարող հասարակության պարագայում ի՞նչ ազնվականության մասին է խոսքը: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ՝ այդ կարեւոր ձգտումներն իրականացնելու համար պետք է ոչ միայն «քաղաքական կամք», անհրաժեշտ է նաեւ մթնոլորտ, իսկ այդ մթնոլորտն ապահովում է նաեւ ազնվականությունը:

Պարզ է, որ խոսքը ժառանգական արիստոկրատիայի մասին չէ՝ «արյան բաղադրությամբ» որեւէ բան կանխորոշելն ինձ միշտ ծիծաղելի էր թվում, իսկ 21-րդ դարում դա ընդհանրապես անհեթեթ է: Երբ Բրիտանիայում ասում են՝ «նա ջենթլմեն է», ամենեւին նկատի չունեն, որ նա ծնունդով լորդ է՝ խոսքը բարոյական նորմերի եւ որոշակի վարքագծի մասին է: Նման երեւույթի համար «մտավորականություն» բառն օգտագործելը խիստ վիճահարույց է, որովհետեւ դրանից ակնհայտորեն «Սովետի» հոտ է գալիս՝ իսկույն պատկերացնում ես նոմենկլատուրային գրողներին եւ երգիչներին, որոնց կրծքին տարբեր շքանշաններ էին կախում:

Ազնվականը, իմ կարծիքով, նա է, ով բոլոր հարցերում դրսեւորում է ճաշակ՝ ոչ միայն գեղագիտական ճաշակ այդ բառի նեղ իմաստով` նա «ռաբիս» չէ նաեւ մարդկային, հասարակական հարաբերություններում. օրինակ՝ նա չի գոռում, չի հայհոյում զուտ այն պատճառով, որ լաչառություն անելը, «լրբանալը» տգեղ է, իրեն հարիր չէ, իրենից ցածր է: Նույն պատճառով նա չի պատասխանում ճվճվոցներին ու հայհոյանքներին: Բայց եթե պետք է որեւէ հարցում ասել «ոչ», նա ասում է դա հանգիստ ու վճռական: Նա չի միաձուլվում ամբոխի հետ, բայց ոչ մեկին չի արհամարհում, որեւէ մեկի նկատմամբ մեծամտություն չի դրսեւորում, հակառակը՝ փորձում է բոլորին օգտակար լինել: Նա չի խառնվում քաղաքական խաղերին ու գզվռտոցին, ոչ մի ցուցակում չի ընդգրկվում, պաշտոններով ու փողով չի գայթակղվում, բայց հասարակությունից չի էլ մեկուսանում, աշխատում է լինել դրա պիտանի անդամը: Մեկ այլ կարեւոր առանձնահատկություն. ազնվականը երբեք իր մասին չի խոսում, եթե նրան չեն հարցնում:

Բայց ինչի համար է այդ խավը պետք: Հարցն այն է, որ մարդիկ, որքան էլ խրված լինեն իրենց առօրյա գործերի մեջ, որքան էլ տարված լինեն տնտեսական եւ այլ ոլորտներում իրար հետ մրցելով՝ կիրառելով դրա համար զանազան ազնիվ կամ անազնիվ մեթոդներ, միեւնույն է՝ նրանց պետք են մտածողության եւ վարքի ինչ-որ ստանդարտներ, որոնք իրենց գուցեեւ անընդունելի եւ անգամ ծիծաղելի են թվում, սակայն, միեւնույն է, այդ նշաձողը կա, այն պետք է լինի մարդկանց աչքի առաջ:

Եվ, ի վերջո, այնքան էլ կարեւոր չէ՝ արդյոք մարդիկ այս կամ այն անձնավորությանը ճանաչո՞ւմ են որպես ազնվական, թե՞ ոչ: Կարեւոր է, որ ազնվականներն իրար ճանաչեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Ты что, ара, мы и есть аристократы. Первым делом-русское образование. А то пришли эти, даже не хочется говорить кто. Ну ты меня понял, а Лариса тем более поймет. Она до сих пор осталась аристократкой. Ну в смысле …

  2. Էդուարդ says:

    Ըդհանուր առմամբ հմաձայն լինելով հոդվածում արծարծված մտքերին՝ թույլ տվեք Ձեր «խոսքը ժառանգական արիստոկրատիայի մասին չէ՝ «արյան բաղադրությամբ» որեւէ բան կանխորոշելն ինձ միշտ ծիծաղելի էր թվում» մտքի հետ չհամաձայնել:
    Իմ կարծիքով խոսքը ոչ թե «արյան բաղադրության» մասին է, այլ այն միջավայրի, որտեղ ձևավորվում է տվյալ անհատը: Իհարկե, ես հասկանում եմ, որ ազնվական ընտանիքում մեծացած մարդը կարող է ստոր լինել կամ հակառակը, ոչ ազնվական ընտանիքում ձևավորված մարդը ազնվական լինել: Խոսքը այստեղ զուտ հավանականության մասին է:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/21/1003493/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/21/1003493/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/21/1003493/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/21/1003493/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/21/1003493/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  3. Ruben says:

    Ազնվականը երբեք չի միաձուլվում ամբոխի հետ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31