Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրապարակվածում կատարվել են Աթոյանին ուղղված իրենց նամակից բովանդակային լուրջ շեղումներ ու խմբագրումներ. «Փաստ»

Դեկտեմբեր 21,2018 09:45

Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ժ/պ է նշանակվել կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 31–ամյա Ռուբեն Հայրապետյանը:

Ի դեպ, ուշագրավ է, որ նշանակումից ընդամենը երկու օր առաջ նրա անվան շուրջ աղմուկ բարձրացավ: Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել էին «կառավարման ամբիոնի մի խումբ դասախոսների» բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կրթության և գիտության նախարարի ժ/պ Արայիկ Հարությունյանին: Սակայն պարզվում է, որ տարածված տեքստը իրականում կապ չունի այդ դասախոսների հետ:

Մեր տեղեկություններով, կառավարման ամբիոնի երկու տասնյակից ավելի դասախոսներ նամակ են գրել բուհի արդեն նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ բարձրացնելով Ռուբեն Հայրապետյանի պատճառով ամբիոնում տիրող ծանր վիճակի ու անառողջ մթնոլորտի հարցը՝ նշելով, որ վերջինիս «պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը»: Պատասխան չստանալով՝ նրանք դիմել են ԿԳ նախարարի պաշտոնակատարին՝ նամակով ընդամենը խնդրելով ընթացք տալ հարցին և կցելով Աթոյանին ուղղված նամակը: Դասախոսները, մեր աղբյուրների պնդմամբ, ցանկություն չեն ունեցել հրապարակայնացնել իրենց նամակը և խնդիր են ունեցել միայն կարգավորել հարցը:

Սակայն անհասկանալի կերպով ինչ–որ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին է ուղարկվել ԲԱՑ ՆԱՄԱԿ, որի ներքո նշյալ դասախոսների ստորագրություններն ուղղակի պատճենահանված են Աթոյանին ուղղված նամակից: Ավելին, այդ բաց նամակում ավելացվել են ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն դասախոսների նամակի հետ: Մեր տեղեկություններով, նշյալ դասախոսները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու կեղծ նամակի հեղինակին:

«Փաստի» լրագրողը կարողացավ զրուցել դասախոսներից մի քանիսի հետ: Մասնավորաբար, Սուսաննա Կարապետյանը, Արևիկ Հովհաննիսյանը և Արմեն Կարախանյանը հաստատեցին, որ ամենայն հավանականությամբ կդիմեն իրավապահներին: Հաստատեցին նաև, որ իրենք որևէ բաց նամակ չեն գրել, իսկ հրապարակվածում կատարվել են Աթոյանին ուղղված իրենց նամակից բովանդակային լուրջ շեղումներ ու խմբագրումներ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31