Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեզուդ չի պտտվում, որ ասես՝ նախատոնական առեւտուր: Ի՛սկը՝ ասիական բազար՝ խառնիճաղանջ ու անլվա. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 21,2018 10:15
arevtur

Քայլում ես նախատոնական Երեւանով, ու կապ չունի, թե քաղաքի հատկապես որ թաղամասում ես, առաջին տպավորությունն այն է, որ ուրիշ քաղաքում ես, ասիական մի խուլ վայրում, ըստ որում՝ ասիական այդ խուլ քաղաքի բազարում:

Ընկեր-գործընկերներից մեկն էր նախօրեին գրել՝ իր թաղամասի մասին, որ ասիական շուկայի տպավորություն է ստացել: Շուկան, հասկանալի է, վերապահումով: Մեկնաբանություններից արագորեն պարզ դարձավ, որ բազար է ամբողջ մայրաքաղաքում: Հիասքանչ, աննման տեսարան՝ մայթեզրերով մեկ, հատկապես աշխույժ անցուդարձի հատվածներում, է՛լ ձկնեղեն՝ չրեղենի հետ հերթադասված, է՛լ նարինջ-մանդարին, է՛լ չիրուչամիչ, է՛լ տանձուխնձոր, շուտով արդեն՝ խոզի ու այլ կենդանիների մսեղիքը կհամալրի այդ ինքնաբուխ ու «շուկաների» մայթավաճառաբորդյուրները:

Լեզուդ չի պտտվում, որ ասես՝ նախատոնական առեւտուր: Ի՛սկը՝ ասիական բազար՝ խառնիճաղանջ ու անլվա:

Այո, բայց արդար է: Այն էլ 75-80 տոկոս ամրությամբ արդար է: Մի՞թե հենց սա չէր անագորույն ռեժիմի հալածանքներից տառապող հասարակության վարդագույն երազանքը:

Այնպես որ արդա՛ր է, ժողովո՜ւրդ արդար է: Ու դեռ մի բան էլ քիչ է: Ավելի՛ բազար, ավելի՛ ասիական, ավելի կեղտոտ ու թափթփված պետք է լինի: Չէ՞ որ մեծամասնության ցանկությունը հենց դա է եղել: Ու մի՛ ասեք, թե դա այդպես չէ:

Այն, ինչ մնում է ցերեկվա այդ առուտուրից հետո, է՛լ ավելի արդար է: Անկասկած՝ 75-80 տոկոսանոց արդարությամբ: Ի՞նչ է մնում: Իսկ ինչ պիտի մնար՝ կեղտ, աղբ, նեխած կամ վաճառելու համար անպիտան դարձած ապրանքեղենի մնացորդներ: Աղբ ու աղտեղություն, մի խոսքով: Բայց՝ շատ տոնական է ու շատ արդար: Միանգամայն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սրտիցս էր։ Անկեղծ եմ ասում՝ զզուելի քաղաք է ձեր Երեւանը։ Խնդրում եմ չնեղանաք։ Օրեր եմ հաշւում, թէ երբ եմ գնալու։
    Փնթի, կեղտոտ։ Վերելակներից ծխի, մէզի հոտ է գալիս։ Մայթեզրերին համատարած առեւտուր։ Օրինակ սիգ ձուկը բաց-բաց դրել ծախում են։ Աւտոներն այնքան հին են, որ գազ են տալիս սեւ ծխի մէջ կորում ես։ Օդ չկայ, որ շնչես՝ խեղդւում ես (ձմռանը դեռ մի քիչ փառք է)։ Երէկ Դաւիթաշէնում էի։ Երկար, մեծ, կենտրոնական փողոց էր։ Հսկայական խցանում տաքսու ու երթուղային վարորդների պատճառով։ Տաքսու վարորդները բոլոր երկրներում էլ հաճելի կերպարներ չեն, բայց Հայաստանում՝ առաւել եւս։ Ուրեմն երթուղայինի վարորդը կանգառ չհասած՝ 2 մետր առաջ, փողոցի մէջտեղը կանգնում, ուղեւոր է վերցնում։ Յետեւից բնականաբար մի քսան աւտո սպասում են։ Ու քանի որ էդ ընթացքում 2 մետր առաջ գտնուող կանգառն ազատ էր, տաքսին գալիս է, աւտոն կանգառում կանգնեցնում, շարժիչն անջատում, ինքն էլ աւտոյից իջնում, գնում։

    Ու մտքիս մէջ ասում եմ «յեղափոխութիւն են գոռում-գոչում», բայց մեծ հաշուով ոչինչ էլ չի փոխուել։ Ե՛ս գոնէ չեմ նկատում։

  2. Մարինա says:

    ԽառնիճաղանՋ, ոչ թե խառնիճաղանճ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31