«Կատարելով մեր հանրության պահանջը և պարոն վարչապետի հանձնարարությունը՝ մենք օրնիբուն աշխատել և աշխատում ենք՝ լուծելու համար նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի համակարգային կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հայտնաբերելուն ուղղված խնդիրները»,- այսօր Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին և Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստի ժամանակ իր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա՝ շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, նրա խոսքով, դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի:
Անդրադառնալով բանակում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ հարուցվել է մոտ 70 քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել և կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ. «Անթույլատրելի է բանակից գողանալը, եւ ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»:
ԱԱԾ պետը նաեւ հիշեցրեց, որ ԱԱԾ վարույթում կան զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել եւ կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ: Ըստ նրա՝ այս գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք եւ տասնյակ հազարի հասնող փամփուշտ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ