Դեկտեմբերի 17-20-ը Իջեւանի մշակույթի տանը բեմադրվեց մշակույթի տան «Հեքիաթ» մանկապատանեկան թատերախմբի «Հեքիաթ Ձմեռ պապիկի, եղեւնու եւ կախարդ Բլբլանի մասին» ներկայացումը: Առաջին հանդիսատեսները «Հույսի կամուրջ» ՀԿ Իջեւանի մասնաճյուղի եւ Իջեւանի ՍՕՍ «մանկական գյուղի» սաներն էին:
Իջեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ներկայացումը օրական երկու անգամ անվճար ցուցադրվել է Իջեւանի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների եւ քաղաքի մանկապարտեզների սաների համար:
Բեմադրությունների ավարտին փոքրիկները լուսանկարվել են Ձմեռ Պապի ու Ձյունանուշի, հեքիաթի հերոսների հետ: Փոքրիկ հանդիսատեսներին ուրախացրել է նաեւ այն, որ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը երգել են: Թատրոնի ամենափոքրիկ հանդիսատեսը 6 ամսական փոքրիկն էր, որին երեխաները ծափերով են ողջունել:
Թատերախմբի ղեկավարը Իջեւանի մշակույթի տան գեղմասվար Գայանե Չապուխյանն է: Նա հայտնեց, որ ամանորյա ներկայացումներից հոտ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ընդունելու է թատերախմբի անդամներին եւ նվերներ է հանձնելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ